Թեհրանում, ԻԻՀ նախագահի մասնակցությամբ, մեկնարկել է Բանակի օրվա շքերթը
(last modified Fri, 18 Apr 2025 06:54:53 GMT )
Ապրիլ 18, 2025 10:24 Asia/Tehran

Իրանի Բանակի և ցամաքային զորքերի օրվա զորահանդեսը մեկնարկել է նախագահ Մասուդ Փեզեշքյանի ներկայությամբ՝ իմամ Խոմեյնու սրբավայրի մոտ:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է որ զորահանդեսին ներկա են գտնվել ԶՈՒ  շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, բանակի համակարգողի տեղակալ Հաբիբոլլահ Սայարին, բանակի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին, ՌԾՈՒ հրամանատար Շահրամ Իրանին, ՌՕՈՒ հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին, ԻՀՊԿ «Խաթամ Ալ-Անբիա» միացյալ հակաօդային պաշտպանության շտաբի հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին, Կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, Կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրը և  մի շարք այլ ռազմական պաշտոնյաներ։

Կայացել է նաև «ԱՋԱ» ստորաբաժանման հետևակայաին ուժերի շքերթը, ինչպես նաև բանակային ավտոմեքենաների շքերթը, որին մասնակցել են քաղաքացիական ու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Շքերթներ են անցկացվել նաև երկրի այլ քաղաքներում։

Զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են երկրի պաշտպնական ձեռքբերումներն ու տեխնիկան, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերը, հրթիռները։ Միաժամանակ Պարսից ծոցում և Օմանի ծովում մեկնարկել են Իրանի ռազմածովային ուժերի նավերի շքերթները։

Ապրիլի 18-ին նշվում է  նաև  1988թ․ «Սահանդ», «Սաբալան» նավակործաններով և «Ջոշան» մարտանավով ամերիկյան ուժերի եհտ ճակատամարտի տարելիցը։

Բանակի օրը տարբեր միջոցառումներն են իրականացվում նաև նահատակների հիշատակը հարգելու նպատակով։