Իրանի Վարամինի մզկիթի լուսանկարը հայտնվել է աշխարհի լավագույն լուսանկարների շարքում
Wiki Loves Monuments 2024 միջազգային մրցույթում Վարամինի մզկիթի լուսանկարն ընտրվել է որպես աշխարհի լավագույն 25 լուսանկարներից մեկը։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Վարամին շրջանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի բաժնի ղեկավար Մոհամմադ Ռեզա Տաջիկն ասել է. «Wiki Loves Monuments 2024 համաշխարհային լուսանկարչական մրցույթում, Համեդ Խալիլիի հեղինակած Վարամինի 700-ամյա մզկիթի լուսանկարն արժանացել է աշխարհի 23-րդ լավագույն լուսանկար տիտղոսին։ Մրցույթն որն անցկացվել է «Հուշարձանների և երկրների պատմական շենքերի լուսանկարչություն» թեմայով»։
Նա նշել է, որ 2024 թվականին կայացած մրցույթին մասնակցել է աշխարհի 53 երկրներից 239 հազար 310 լուսանկար, որոնցից ընտրվել են 25-ը։
Մոհամմադ Ռեզա Տաջիկի խոսքով․ «Այս լուսանկարը երկրի տարբեր հատվածներում արված 26 հազար հուշարձաններից արված 2 հազար 729 լուսանկարներից մեկն էր, որն արժանացավ միջազգային մրցույթի պատվավոր դիպլոմին»։