Թրամփը և Գորբաչովը․ Արդյո՞ք պատմությունը կրկնվում է Ամերիկայի համար
https://parstoday.ir/hy/news/world-i232004-Թրամփը_և_Գորբաչովը_Արդյո_ք_պատմությունը_կրկնվում_է_Ամերիկայի_համար
Pars Today - Ամերիկյան Newsweek շաբաթաթերթն իր հրապարակած հոդվածում քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոնկրետ մոտեցումները արտաքին քաղաքականության մեջ։
(last modified 2025-12-13T16:07:33+00:00 )
Ապրիլ 30, 2025 17:19 Asia/Tehran
  • Թրամփը և Գորբաչովը․ Արդյո՞ք պատմությունը կրկնվում է Ամերիկայի համար

Pars Today - Ամերիկյան Newsweek շաբաթաթերթն իր հրապարակած հոդվածում քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոնկրետ մոտեցումները արտաքին քաղաքականության մեջ։

Ամերիկյան Newsweek շաբաթաթերթը երեքշաբթի օրը հրապարակած  իր հոդվածում անդրադառնալով Թրամփի կողմից ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ նորամուծություններին՝ գրել է. «Իր նախագահության առաջին 100 օրերի ընթացքում նա օգտագործել է բոլոր հնարավորությունները՝ փոխելու Ամերիկայի հարաբերությունները աշխարհի մյուս երկների հետ»։

Ինչպես հաղորդում է  Pars Today-ը, Newsweek-ի հոդվածում  նշվում է. -«Թրամփը բազմիցս մեղադրել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը (ՆԱՏՕ) Միացյալ Նահանգների նկատմամբ ֆինանսական չարաշահումներ թույլ տալու մեջ և քննադատել է այն գումարի չափը, որը Միացյալ Նահանգները ծախսում է Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա»։

Թերթը  հավելում է. «Այս քննադատությունը փետրվարին հանգեցրեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բուռն բանավեճի, որի ընթացքում Թրամփը մեղադրեց Զելենսկուն «Երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ» և հիշեցրեց նրան, որ նա «շնորհակալ չէ» ԱՄՆ-ի կողմից իր երկրին տրամադրված օգնության համար»։

«Մի կողմից, Թրամփի վարչակազմն այն դեպքում է ընդունել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության բանակցությունները,երբ միաժամանակ սակագնային կոշտ պատերազմ մղելով իր վաղեմի դաշնակից Կանադայի և աշխարհի այլ երկրների դեմ,  մշտապես ընդգծում է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին որպես 51-րդ նահանգ միանալու անհրաժեշտությունը»,գրել է Newsweek-ը։

Թերթը վերջում  հղում անելով Կոնեկտիկուտի համալսարանի աշխարհաքաղաքականության և միջազգային հարաբերությունների հետազոտող և փորձագետ Բերրի Սքոթ Զելենին,գրել է․-«Թրամփի նախագահության այս շրջանը նոր նախագահական շրջանի ամենահետաքրքիր մեկնարկներից մեկն է Խորհրդային Միության վերջին առաջնորդ՝ Միխայիլ Գորբաչովից հետո, որը հասավ խորհրդային համակարգի գագաթնակետին: Սակայն Գորբաչովի կողմից ստանձնած ռիսկերը ոչ միայն չբարեփոխեցին խորհրդային համակարգը,  այլև հանգեցրին նրա փլուզմանը: Արդյո՞ք  նման բանի ականատես կլինենք Ամերիկայում»։