Արաղչի. Իսլամական երկրները պետք է կանխեն պաղեստինցիների հարկադիր տեղահանման դավադրությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր ալժիրցի գործընկեր Ահմադ Աթաֆի հետ հեռախոսազրույցում ընդգծել է միջազգային ֆորումներում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում իսլամական երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու համար:
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում և Արևմտյան ափին իրականացվող հանցագործությունների սրմանը, ինչպես նաև Լիբանանի վրա հարձակումներին՝ Արաղչին կոչ է արել ուժեղացնել համակարգումը՝ պաղեստինցիների սպանություններն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար։ Արաղչին նաև ընդգծել է պաղեստինցիներին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու դավադրությունը կանխելու անհրաժեշտությունը։
Սեյեդ Աբբաս Արաղչին բարձր է գնահատել Ալժիրի դիրքորոշումը՝ Իրանի միջուկային հարցին աջակցելու համար։
Ալժիրի արտաքին գործերի նախարարը ևս դատապարտել է անմեղ պաղեստինցիների սպանությունը և ընդգծել է իսլամական երկրների և միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվելու անհրաժեշտությունը։
Աթաֆը ցավ հայտնելով Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, վշտակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և Իրանի կառավարությանը։
Արաղչին այնուհետև իր ալժիրցի գործընկերոջ հետ քննարկեց Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները։