Հայաստանի առևտրային և ներդրումային պատվիրակությունը այցելել է Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i231938-Հայաստանի_առևտրային_և_ներդրումային_պատվիրակությունը_այցելել_է_Իրան
«Իրան Էքսպո 2025» ցուցահանդեսում  Հայաստանի առևտրի և ներդրումային պատվիրակության անդամները հանդիպել են Արևելյան Ատրպատականի տնտեսական կառավարիչների հետ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 29, 2025 12:31 Asia/Tehran
  • Հայաստանի առևտրային և ներդրումային պատվիրակությունը այցելել է Իրան

«Իրան Էքսպո 2025» ցուցահանդեսում  Հայաստանի առևտրի և ներդրումային պատվիրակության անդամները հանդիպել են Արևելյան Ատրպատականի տնտեսական կառավարիչների հետ։

Այս հանդիպմանը ներկայացվեցին Իրանի հյուսիսարևմտյան այս նահանգի կարողությունները գյուղատնտեսության, հանքերի, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում։

Արևելյան Ատրպատականի նահանգապետարանի ներդրումային գործերի համակարգման վարչության գլխավոր տնօրեն Ռահման Ֆալլահը հայտարարել է, որ նահանգի տնտեսության 96 տոկոսը պատկանում է մասնավոր հատվածին, ինչը ստեղծել է ներդրումների համար բարենպաստ միջավայր։ Հայաստանի պատվիրակությունն էլ ողջունեց ներկայացված կարողությունները և ընդգծեց Արևելյան Ատրպատականի հետ առևտրատնտեսական համագործակցության իր պատրաստակամությունը։