Իրանի Վարամինի մզկիթի լուսանկարը հայտնվել է աշխարհի լավագույն լուսանկարների շարքում
https://parstoday.ir/hy/news/iran-i231516-Իրանի_Վարամինի_մզկիթի_լուսանկարը_հայտնվել_է_աշխարհի_լավագույն_լուսանկարների_շարքում
Wiki Loves Monuments 2024 միջազգային մրցույթում Վարամինի մզկիթի լուսանկարն ընտրվել է որպես աշխարհի լավագույն 25 լուսանկարներից մեկը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 18, 2025 10:55 Asia/Tehran
  • Իրանի Վարամինի մզկիթի լուսանկարը հայտնվել է  աշխարհի լավագույն լուսանկարների շարքում

Wiki Loves Monuments 2024 միջազգային մրցույթում Վարամինի մզկիթի լուսանկարն ընտրվել է որպես աշխարհի լավագույն 25 լուսանկարներից մեկը։

Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Վարամին շրջանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի բաժնի ղեկավար Մոհամմադ Ռեզա Տաջիկն ասել է. «Wiki Loves Monuments 2024 համաշխարհային լուսանկարչական մրցույթում, Համեդ Խալիլիի հեղինակած Վարամինի 700-ամյա մզկիթի լուսանկարն արժանացել է աշխարհի 23-րդ լավագույն լուսանկար տիտղոսին։ Մրցույթն որն անցկացվել է «Հուշարձանների և երկրների պատմական շենքերի լուսանկարչություն» թեմայով»։

Նա նշել է, որ 2024 թվականին կայացած մրցույթին մասնակցել է աշխարհի 53 երկրներից 239 հազար 310 լուսանկար, որոնցից ընտրվել են 25-ը։

Մոհամմադ Ռեզա Տաջիկի խոսքով․ «Այս լուսանկարը երկրի տարբեր հատվածներում արված 26 հազար հուշարձաններից արված 2 հազար 729 լուսանկարներից մեկն էր, որն արժանացավ միջազգային մրցույթի պատվավոր դիպլոմին»։