Արաղչի. Չինաստանն ու Ռուսաստանը Իրանի ռազմավարական գործընկերներն են
https://parstoday.ir/hy/news/iran-i231742-Արաղչի._Չինաստանն_ու_Ռուսաստանը_Իրանի_ռազմավարական_գործընկերներն_են
ԻԻՀ ԱԳ նախարարն ով գտնվում է Չինաստանում, հայտարարել է․ «Պեկինն ու Մոսկվան Իրանի ռազմավարական գործընկերներն են, և մենք նրանց հետ տարբեր ոլորտներում շարունակական խորհրդակցություններ ենք ունենում»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 24, 2025 11:25 Asia/Tehran
  • Արաղչի. Չինաստանն ու Ռուսաստանը Իրանի ռազմավարական գործընկերներն են

ԻԻՀ ԱԳ նախարարն ով գտնվում է Չինաստանում, հայտարարել է․ «Պեկինն ու Մոսկվան Իրանի ռազմավարական գործընկերներն են, և մենք նրանց հետ տարբեր ոլորտներում շարունակական խորհրդակցություններ ենք ունենում»։

Արաղչին նշել է, որ Չինաստան ժամանելու իր նպատակն է Իրանի նախագահի ուղերձը փոխանցել այդ երկրի պաշտոնյաներին։

Նա նշել է․ «Պեկինն ու Մոսկվան Իրանի ռազմավարական գործընկերներն են և մեր մտերիմ բարեկամները։ Չինաստանն ու Ռուսաստանը մեր կողքին են կանգնել դժվարությունների ժամանակ։ Բնական է, որ նրանց հետ տարբեր ոլորտներում շարունակական խորհրդակցություններ ունենանք։ Հատկապես, որ ներկայումս Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում»։

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է․ «Անհրաժեշտ է, որ մենք շարունակական խորհրդակցություններ ունենանք Չինաստանում մեր ընկերների հետ և ընդգրկենք նրանց բանակցություններում։ Այս համատեքստում ես անցյալ շաբաթ այցելեցի նաև Ռուսաստան։

Արաղչին ասել է․ «Չինաստանը նախկինում կառուցողական դեր է խաղացել Իրանի միջուկային հարցում, և ես վստահ եմ, որ նույն դերը կպահանջվի ապագայում։ Մենք շարունակում ենք  խորհրդակցությունները Չինաստանի հետ՝ որպես ԱԽ անդամ, Կառավարիչների խորհրդի անդամ, որպես Իրանի և որպես միջուկային խնդրի շուրջ Իրանի հետ համագործակցության պատմություն ունեցող երկիր։ Չինաստանը միշտ էլ կառուցողական դիրքորոշում է ունեցել Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ, և մենք բարձր ենք գնահատում դա»: