Իրանի Արտաքին գործերի նախարարը կմեկնի Մասկատ՝ գլխավորելով դիվանագիտական ​​և տեխնիկափորձագիտական ​​​​պատվիրակությունը
(last modified Fri, 25 Apr 2025 13:26:38 GMT )
Ապրիլ 25, 2025 16:56 Asia/Tehran
  • Իրանի Արտաքին գործերի նախարարը կմեկնի Մասկատ՝ գլխավորելով դիվանագիտական ​​և տեխնիկափորձագիտական ​​​​պատվիրակությունը

Pars Today – Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին մայիսի 25-ին՝ ուրբաթ երեկոյան, կմեկնի Մասկատ՝ գլխավորելով դիվանագիտական ​​և տեխնիկափորձագիտական ​​​​պատվիրակությունը՝ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններ վարելու համար։

Հղում անելով IRNA-ին, Pars Today հայտնել է, որ Իսմայիլ Բաղային, անդրադառնալով երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը՝ երկու երկրների ավագ բանակցողների մասնակցությամբ միաժամանակ անցկացնել տեխնիկափորձագիտական ​​հանդիպում, ասել է. «Հյուրընկալող Օմանի կողմից կազմված պլանավորման և Իրանի ու Միացյալ Նահանգների համաձայնության  հիման վրա, շաբաթ օրը՝ մայիսի 26-ին փորձագիտական ​​հանդիպումներ և անուղղակի բանակցություններ կանցկացվեն Իրանի արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև»։

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ բանակցություններում առաջընթացը պահանջում է մյուս կողմի բարի կամքի, լրջության և իրատեսության դրսևորում, և ընդգծեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը, հաշվի առնելով անցյալի պատմությունն ու նախորդ փորձը, իր յուրաքանչյուր քայլը կձևակերպի ըստ մյուս կողմի վարքագծի և ջանք չի խնայի Իրանի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։

IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել շաբաթ օրը (ապրիլի 19-ին)՝ անուղղակի կերպով, Օմանի միջնորդությամբ, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, իսկ այդ բանակցությունների առաջին փուլը՝ տեղի է ունեցել ապրիլի 14-ին՝ Օմանի Մասկատ քաղաքում։