Մասկատում ավարտվեց Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը
https://parstoday.ir/hy/news/iran-i231834-Մասկատում_ավարտվեց_Իրան_ԱՄՆ_բանակցությունների_երրորդ_փուլը
Շաբաթ օրը  Մասկատում ավարտվեց Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իր նպատակների լրջությունը շեշտելով՝ Իրանը հայտարարեց իր կարմիր գծերի, այդ թվում՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր օրինական իրավունքների պահպանման և ճնշող պատժամիջոցների վերացման մասին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 26, 2025 14:25 Asia/Tehran
  • Մասկատում ավարտվեց Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը

Շաբաթ օրը  Մասկատում ավարտվեց Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ Իր նպատակների լրջությունը շեշտելով՝ Իրանը հայտարարեց իր կարմիր գծերի, այդ թվում՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր օրինական իրավունքների պահպանման և ճնշող պատժամիջոցների վերացման մասին:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ պատժամիջոցների օբյեկտիվ և արագ վերացումը Թեհրանի առաջնահերթությունն է։

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին բանակցություններին մասնակցելու հիմքը համարեց ՀԳՀԾ-ի տրամաբանությունը՝ նշելով. «Եթե Միացյալ Նահանգների միակ ցանկությունն է համոզվել, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծի, ապա դա հասանելի է, սակայն ՀԳՀԾ-ից դուրս կամ անտրամաբանական պահանջները, ինչպիսիք են ուրանի հարստացման սահմանափակումը կամ պաշտպանական և հրթիռային հարցերի քննարկումը, հակասում են մեր կարմիր գծերին»:

Մյուս կողմից, Միացյալ Նահանգները հրապարակել է հակասական դիրքորոշումներ։ Որոշ հաղորդագրություններ ցույց են տալիս, որ Թրամփի վարչակազմը առաջարկել է ՀԳՀԾ համաձայնագրից դուրս պայմաններ, որոնք Իրանը մերժել է։ Հռոմում բանակցությունների երկրորդ փուլից հետո Արաղչին հերքեց այս լուրերը և ընդգծեց, որ Իրանը բանակցություններ է վարում միայն միջուկային հարցի շուրջ։

Վերջին լուրերի համաձայն՝ բանակցությունները շարունակվում են լուրջ մթնոլորտում, կողմերը փոխանակվում են իրենց դիրքորոշումներով օմանցի միջնորդի միջոցով։ Այս գործընթացի հաջողությունը պահանջում է մի կողմ դնել անխոհեմ պահանջները և կենտրոնանալ վստահության կառուցման վրա՝ պատժամիջոցների վերացման դիմաց։