ԻԻՀ նախագահ․ Տարածաշրջանային համագործակցության միջոցով մենք պետք է արմատախիլ անենք ահաբեկչությունը
(last modified Sun, 27 Apr 2025 06:52:28 GMT )
Ապրիլ 27, 2025 10:22 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ․ Տարածաշրջանային համագործակցության միջոցով մենք պետք է արմատախիլ անենք ահաբեկչությունը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը խոսել է Հնդկաստանի ենթամայրցամաքում տեղի ունեցող վերջին զարգացումների, Իրան-Հնդկաստան հարաբերությունների ամրապնդման մասին և ընդգծել տարածաշրջանային երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը՝ ընդհանուր սպառնալիք հանդիսացող ահաբեկչությանը դիմակայելու համար։

Ափսոսանք հայտնելով Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, Փեզեշքյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին ու  խստորեն դատապարտել ահաբեկչական և անմարդկային գործողությունները։ Անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների աճին՝ նա նշել է, որ այս միջադեպերը կրկնապատկում են բոլոր երկրների համատեղ պատասխանատվությունը, և անհրաժեշտ է   համագործակցել՝ չորացնելու ահաբեկչության արմատները և տարածաշրջանի ազգերի համար ապահովելու երկարատև խաղաղություն։
ԻԻՀ նախագահն անդրադարձել է նաև երկու երկրների միջև  տնտեսական հարաբերությունների աճի միտմանը և հույս հայտնել, որ տնտեսական, առևտրային և ենթակառուցվածքային ոլորտներում երկկողմ համագործակցությունը կզարգանա։ Նա  նշել է, որ Չաբահար նավահանգստի զարգացման նախագիծը տարածաշրջանում ռազմավարական փոխգործակցության առանցքն է և Իրանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական կապող օղակ։ Փեզեշքյանն ընդգծել է նաև համատեղ նախագծերի իրականացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը։
Մասուդ Փեզեշքյանը Հնդկաստանի վարչապետին հրավիրել է այցելել Թեհրան՝ երկու երկրների միջև համապարփակ համագործակցության խորացման ոլորտները քննարկելու համար։
Նարենդրա Մոդին շնորհակալություն է հայտնել է հեռախոսազրույցի կապակցությամբ, նշելով, որ Իրանը՝ ահաբեկչության ցավալի փորձառությամբ, հնդիկ ժողովրդի զգացմունքները կարող է հասկանալ ավելի լավ, քան որևէ այլ երկիր։ Անդրադառնալով Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում վերջերս տեղի ունեցած միջադեպին, Մոդին Նյու Դելիի օգնությունն է առաջարկել Թեհրանին։