Իրանում ապրիլի 28-ը հայտարարվել է ազգային սգո օր
(last modified Sun, 27 Apr 2025 14:26:54 GMT )
Ապրիլ 27, 2025 17:56 Asia/Tehran
  • Իրանում ապրիլի 28-ը հայտարարվել է ազգային սգո օր

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ապրիլի 28-ն ամբողջ Իրանում հայտարարվել է ազգային սգո օր։

Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին՝ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարեց միջադեպի հատուկ հետաքննության և նախագահի Բանդար Աբբաս այցելության մասին։ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը կիրակի կեսօրին ժամանել է Բանդար Աբբաս՝ իրավիճակը գնահատելու և  կառավարելու համար։ 

Հորմոզգան նահանգի ճգնաժամային կառավարման շտաբի արտակարգ նիստում, որին մասնակցել են նախարարներ և պաշտոնյաներ, նախագահը տվել է անհրաժեշտ հրահանագներ՝ տուժածներին օգնությունն արագցնելու, վնասները փոխհատուցելու և բնականոն կյանքի վերականգնման համար։
Իրանի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, և դժբախտ պատահարի հանգամանքները պարզվում են։