Այստեղ Իրանն է․ Համընդհանուր սրտակցության ժամանակը
Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից րոպեներ անց, X-ի պարսկալեզու օգտատերերը մեծ արագությամբ տարածեցին #Bandar_Rajaee, #Eskala_Shahid_Rajaee և #BandarAbbas հեշթեգները։
Օգտատերերը հրապարակում էին լուսանկարներ ու տեսանյութեր՝ բոլորին խնդրելով աղոթել միջադեպի հետևանքով տուժած իրենց հայրենակիցների համար։
Pars Today-ի հաղորդմամբ՝ այն բանից հետո, երբ Իրանի արյան փոխներարկման կազմակերպությունը հայտարարեց վիրավորների համար արյուն, հատկապես՝ 0 դրական արյուն հանձնելու անհրաժեշտության մասին, Իրանի ամբողջ տարածքում քաղաքացիները սկեսին այցելել արյան փոխներարկման կենտրոններ և երկար հերթեր կազմեցին արյուն հանձնելու համար:
Արյան փոխներակրման կենտրոններում ձևավորված հերթերի լուսանկարները լայն արձագանք գտան համացանցում։
Իրանցիները ևս մեկ անգամ ցույց տվեցին՝ կարևոր չէ, օգնության կարիք ունեցող անձը պարսիկ է, թե լոռ, թուրք, թե քուրդ (իրանական ցեղեր), Սիստանից և Բալուչեստանից, թե Արևմտյան Ատրպատականից, հյուսիսից, թե հարավից, սա Իրանն է, և աղետի ու սգի ժամանակ նրա ժողովուրդը դառնում է սիրո ու փոխըմբռնման լեռ ու մեկ մարմնի անդամներ։
Սահմաններից այն կողմ Իրանի համար բաբախող սրտեր
Մեծ թվով արաբախոս օգտատերեր նույնպես արձագանքեցին այս միջադեպին՝ իրենց էջերում տեղադրելով Իրանի դրոշր։ Նրանք աղոթում էին Իրանի և վիրավորների համար և տարածում #بردا_وسلاما_یران հեշթեգը։
Մեծ թվով երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կուբան, Վենեսուելան, Բահրեյնը, Թուրքիան, Օմանը, Իրաքը, Տաջիկստանը և Ճապոնիան, ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին, ինչպես նաև Իրանի կառավարությանը և ժողովրդին։
Շաբաթ օրը, ժամը 12:00-ի սահմաններում, Իրանի հարավում, Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի է ունեցել խոշոր պայթյուն։ Ըստ տեղեկությունների, մինչ այժմ զոհվել է 28 մարդ։ Կան մեծ թվով վիրավորներ։