Իրանի արտգործնախարարը զգուշացրել է մանկասպան Թել Ավիվին
-
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչի
Pars Today - Իրանի ԱԳ նախարարը հստակ մի ուղերձով զգուշացրել է ԱՄՆ-ում Սիոնիստական ռեժիմի դաշնակիցներին:
Ըստ Pars Today-ի, Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը X սոցիալական ցանցում հստակորեն զգուշացրել է ԱՄՆ-ում Սիոնիստական ռեժիմի դաշնակիցներին, որ Իրանի դեմ ռազմական լուծում չկա, և որ Թեհրանն անմիջապես կպատասխանի ցանկացած ռազմական գործողությանը:
Արաղչին գրել է. «Իսրայելի երևակայությունը, թե ինքը կարող է Իրանին թելադրել, թե ինչ անել, հեռու է իրականությունից»:
Քննադատելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները, ով ձգտում է ազդել Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության վրա Իրանի նկատմամբ, նա հավելել է. «Նեթանյահուի լկտիությունը ուշագրավ է, երբ նա ցանկանում էր նախագահ Թրամփին թելադրել, թե ինչ անել Իրանի հետ դիվանագիտության մեջ»:
Անդրադառնալով Թրամփի վարչակազմի հետ Թեհրանի անուղղակի բանակցություններին՝ Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմի նախկին թիմակից Նեթանյահուի դաշնակիցները սխալմամբ այս բանակցությունները ներկայացնում են որպես ՀԳՀԾ-ի վերակենդանացման փորձ։
Նա ընդգծել է. «Իրանը բավական հզոր է, որպեսզի խոչընդոտի օտարերկրյա չարախոհների փորձերը՝ սաբոտաժի ենթարկելու կամ թելադրելու իր արտաքին քաղաքականությունը»։
Արաղչին հայտարարելով որ շատ իրանցիներ այլևս չեն հավատում ՀԳՀԾ-ին, և փնտրում են լուրջ շահեր հավելեց. «Իրանի դեմ ռազմական տարբերակ չկա, և ցանկացած հարձակում անմիջապես կարժանանա համապատասխան արձագանքի»: