Իրանական տրակտորներն արտահանվում են 25 երկրներ
https://parstoday.ir/hy/news/iran-i231940-Իրանական_տրակտորներն_արտահանվում_են_25_երկրներ
Իրանի տրակտորաշինական ընկերությունը, որպես գյուղատնտեսական մեքենաների արտադրության բևեռ, հաջողությամբ արտահանել է իր արտադրանքը չորս մայրցամաքների 25 երկրներ։ Այս ընկերությունը, որն ունի ավելի քան 60 տարվա արտադրական պատմություն, այսօր համարվում է տարածաշրջանի տրակտորների շուկայի հիմնական խաղացողներից մեկը։
(last modified 2025-12-11T15:40:40+00:00 )
Ապրիլ 29, 2025 16:26 Asia/Tehran
  • Իրանական տրակտորներն արտահանվում են 25 երկրներ

Իրանի տրակտորաշինական ընկերությունը, որպես գյուղատնտեսական մեքենաների արտադրության բևեռ, հաջողությամբ արտահանել է իր արտադրանքը չորս մայրցամաքների 25 երկրներ։ Այս ընկերությունը, որն ունի ավելի քան 60 տարվա արտադրական պատմություն, այսօր համարվում է տարածաշրջանի տրակտորների շուկայի հիմնական խաղացողներից մեկը։


Ըստ զեկույցների՝ իրանական տրակտորները արտահանվում են տարբեր շուկաներ, այդ թվում՝ Գերմանիա, Ֆրանսիա և Իտալիա Եվրոպայում, Ռուսաստան և Թուրքիա Եվրասիայում, Իրանի հարևանությամբ գտնվող Իրաք և Աֆղանստան, և նույնիսկ աֆրիկյան և լատինաամերիկյան երկրներ, ինչպիսին է Վենեսուելան։ Հետաքրքիր է իմանալ, որ Իրանը մատակարարում է Իրաքի և Աֆղանստանի տրակտորների կարիքների մոտ 70-80 տոկոսը, ինչը վկայում է տարածաշրջանային շուկաներում ընկերության գերակայության մասին ։

Վերջին տասնամյակների ընթացքում իտալական Fiat-ի և ռումինական UTB-ի նման բրենդային ընկերությունների հետ միջազգային համագործակցության շնորհիվ՝ ընկերությունն այսօր ձեռք է բերել բոլոր տեսակի տրակտորներ՝ թեթև տնային մոդելներից մինչև ծանր արդյունաբերական մեխանիզացիաներ արտադրելու լիարժեք տեխնիկական գիտելիքներ՝

Արտադրական հոսքագծերի գործարկում արտասահմանում

«Իրանի տրակտորաշինական» ընկերությունը չի բավարարվել վերջնական արտադրանքի արտահանմամբ և մեծ քայլեր է ձեռնարկել իր ապրանքանիշի միջազգայնացման ուղղությամբ՝ արտադրական հոսքագծեր հիմնելով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վենեսուելան և Տաջիկստանը։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը համաշխարհային շուկաներում։

Հարկ է նշել, որ Իրանի տրակտորաշինական արդյունաբերությունը ոչ միայն բավարարել է ներքին կարիքները, այլև դարձել է այս արտադրանքի կարևոր արտահանողներից մեկը տարածաշրջանում և աշխարհում։