Առավելագույն ճնշումից մինչև դիվանագիտություն․ Ինչո՞ւ Թրամփը չի պատերազմում Իրանի դեմ
Չնայած Իրանի նկատմամբ իր խորը թշնամանքին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի պատճառներով չի պատրաստվում պատերազմել Իրանի դեմ և հույսը դնում է դիվանագիտական լուծումների վրա։
2025 թվականին միջազգային ռազմավարական իրավիճակը 2020 թվականի հակառակն է։ Ուկրաինայում և Գազայում երկու երկարատև պատերազմներ են ընթանում, և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև թշնամանքի մասշտաբները նվազել է։ Իրանը նաև երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ է հաստատել Չինաստանի և Ռուսաստանի հետ և Արևմուտքի ճնշման պայմաններում քայլեր է ձեռնարկել ինքնաբավությունը և շուկայական նորարարությունը խրախուսելու համար։
Սահաբի ցանցի փոխանցմամբ՝ Իրանի վրա ռազմական հարձակումը կարող է լայնածավալ հետևանքներ ունենալ, այդ թվում՝ նոր աշխարհաքաղաքական դաշինքների ստեղծում, Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակում, շուկաների փլուզում, նավթի գների բարձրացում և համաշխարհային տնտեսական կայունության խաթարում։ Իր 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը շեշտը դրեց «առաջինը Ամերիկան» սկզբունքի վրա և խուսափեց արտաքին ճգնաժամերին ներգրավվելուց։ Նա քննադատել է իր իրավանախորդ Ջո Բայդենին Միացյալ Նահանգներին կիսա-պատերազմական պարտավորությունների մեջ ներգրավելու համար։
Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելը նույնպես բախվում է ներքին պառակտումների և պատերազմից բխող հոգնածության խնդիրների։ Պատերազմի բարձր ծախսերն ու ռիսկերը, դրա արդյունքի անորոշության պայմաններում, դիվանագիտությունը դարձրել են ավելի գրավիչ տարբերակ։ Առանց միջազգային աջակցության, նախահարձակողական հարվածը կարող է քայքայել ՆԱՏՕ-ն և ամրապնդել Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև ներդաշնակությունը։
Ավելին, Իրանի ռազմական հզորությունը, ներառյալ նրա ճշգրիտ և լայն հրթիռային կարողությունները, առաջադեմ անօդաչու թռչող սարքերը և ժամանակակից ռազմական սարքավորումները, նրան դարձնում են հզոր հակառակորդ։ Իրանը նաև զգուշացրել է, որ հարձակման դեպքում արագ և զանգվածային պատասխան կտա, ինչը մտահոգել է ամերիկացի ռազմական վերլուծաբաններին։