Իրաք Իրանի արտահանման ծավալը հասել է 20 միլիարդ դոլարի
https://parstoday.ir/hy/news/iran-i232066-Իրաք_Իրանի_արտահանման_ծավալը_հասել_է_20_միլիարդ_դոլարի
Իրան-Իրաք համատեղ առևտրի պալատի ղեկավարը հայտարարել է առաջիկայում Իրաք 20 միլիարդ դոլարի արժողությամբ իրանական ապրանքների արտահանման հնարավորության մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 02, 2025 11:06 Asia/Tehran
  • Իրաք Իրանի արտահանման ծավալը  հասել է 20 միլիարդ դոլարի

Իրան-Իրաք համատեղ առևտրի պալատի ղեկավարը հայտարարել է առաջիկայում Իրաք 20 միլիարդ դոլարի արժողությամբ իրանական ապրանքների արտահանման հնարավորության մասին։

 Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրան-Իրաք համատեղ առևտրի պալատի ղեկավար Յահյա Ալ-Էսհաղը հինգշաբթի օրը Թեհրանում կայացած Iran Expo- 2025 ցուցահանդեսի շրջանակներում ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է. «Անցյալ տարի Իրանից Իրաք է արտահանվել  12 միլիարդ դոլարի  ապրանք, և կանխատեսվում է, որ այս ցուցանիշը առաջիկա տարիներին կհասնի 20 միլիարդ դոլարի»։

Նա նշել է. «Իրանն ու Իրաքն ունեն ռազմավարական հարաբերություններ, որոնք կարող են աճել և զարգանալ տնտեսական ոլորտի վրա կենտրոնացմամբ»։

Իրան-Իրաք համատեղ պալատի ղեկավարը նշել է, որ Իրանի առևտրային փոխանակումների մեծ մասն իրականացվում է Իրաքի հետ։ Նշելով, որ Իրանն Իրաքի հետ տնտեսական հարաբերություններ ունի բոլոր ոլորտներում, նա հավելել է. «Արտահանում կարելի է իրականացնել նաև տեխնիկական և ճարտարագիտական ծառայությունների, սանիտարական և շինարարական սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում»։

Նշելով, որ Իրաքի շուկան հարմար է գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի արտահանման համարմ Յահյա Ալ-Էսհաղը հույս է հայտնել , որ այս հնարավորությունը կարող է օգտագործվել տնտեսական և առևտրային հարաբերությունները զարգացնելու համար։