Իրանի ԱԳ նախարար. Կրկնվող ստերն ու սադրիչ հռետորաբանությունը չեն փոխի հիմնական փաստերը
-
Իրանի ԱԳ նախարար՝ Սեյեդ Աբբաս Արաղչի
Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարը նշելով, որ ստի կրկնությունը չի փոխի հիմնական փաստերը, ասել է. «Որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի՝ (NPT) հիմնադիր ստորագրող երկիր՝ Իրանն ունի միջուկային վառելիքի ամբողջական ցիկլին տիրապետելու լիակատար իրավունք»։
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ուրբաթ երեկոյան X սոցցանցում (նախկինում՝ Twitter) գրել է. «Ես, սկզբունքորեն, ձեռնպահ եմ մնում լրատվամիջոցներով բանակցությունների առանցքային տարրերի վերաբերյալ փաստարկներ ներկայացնելուց»։ Ըստ Pars Today-ի, նա հավելել է. «Բայց ես ուզում եմ ասել, որ ստի կրկնությունը չի փոխի հիմնական փաստերը»։
Արաղչին նշել է․-«Որպես NPT պայմանագրի ստորագրող երկիր՝ Իրանն ունի միջուկային վառելիքի ամբողջական ցիկլին տիրապետելու լիակատար իրավունք: Ավելին, կան NPT-ի մի քանի անդամ երկրներ, որոնք հարստացնում են ուրան՝ միաժամանակ ամբողջությամբ հրաժարվելով միջուկային զենքից։ Բացի Իրանից, «ակումբը» ներառում է մի քանի ասիական, եվրոպական և հարավամերիկյան երկրներ։
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Մաքսիմալիստական դիրքորոշումը և սադրիչ հռետորաբանությունը հաջողության հնարավորությունները ոչնչացնելուց բացի, այլ բանի չեն հանգեցնելու»։
«Հուսալի և կայուն համաձայնությունը հասանելի է։ Այն ամենն ինչ պահաջվում է, դա ուժեղ քաղաքական կամքն է և արդար մոտեցումը», եզրափակել է նա։