Իրանաֆոբիայի քաղաքականության նպատակն է զբոսաշրջիկներին հեռու պահել Իրանից
(last modified Mon, 05 May 2025 05:50:13 GMT )
Մայիս 05, 2025 09:20 Asia/Tehran
  • Իրանաֆոբիայի քաղաքականության նպատակն է զբոսաշրջիկներին հեռու պահել Իրանից

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարության արտաքին զբոսաշրջության մարքեթինգի և զարգացման գրասենյակի գլխավոր տնօրենն անդրադառնալով թշնամիների կողմից Իրանի մասին բացասական կերպար ստեղծելու ջանքերին, ընդգծեց. «Իրանաֆոբիան կազմակերպված ծրագիր է, որի նպատակն է կանխել Իրանի զբոսաշրջային արդյունաբերության աճը»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը՝ հաղորդում է, որ Մոսլեմ Շոջային ասել է․ «Արտասահմանցի մեծ թվով զբոսաշրջիկներ կարող են հեշտությամբ ստանալ  Իրան մուտք գործելու վիզա, սակայն թշնամական լրատվամիջոցների բացասական քարոզչությունը և որոշ դեպքերի  չափազանցված ներկայացումը վախ և կասկած են առաջացնում զբոսաշրջիկների շրջանում։ Թշնամիները փորձում են արատավորել Իրանի անվտանգ և հյուրընկալ կերպարը՝ խեղաթյուրելով փաստերը»։

Իրանը չեղարկել է վիզային ռեժիմն ավելի քան 40 երկրի հետ՝ զբոսաշրջության զարգացման նպատակով 

Անդրադառնալով Իրանի կառավարության կողմից օտարերկրյա զբոսաշրջիկների համար դյուրություններ կիրառելու քաղաքականությանը, Շոջային ասել է. «Իրանը միակողմանի կամ երկկողմանի կարգով չեղարկել է վիզաները ավելի քան 40 երկրների հետ։ Այդ երկրների թվում են Թուրքիան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Օմանը և Թունիսը (երկկողմանի) և Ուզբեկստանը (միակողմանի)»:
Նա նշել է, որ բացառությամբ մի քանի երկրների, որոնք սահմանափակումներ են կիրառել անվտանգության և դիվանագիտական պատճառներով, մյուս երկրների զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ վիզա ստանալ Իրանի բոլոր օդանավակայաններում։

Իրանաֆոբիայի դեմ պայքար միջազգային միջոցառումների միջոցով

Անդրադառնալով իրանաֆոբիայի դեմ պայքարում միջազգային ասպարեզում արված քայլերին, Շոջային հավելել է. «Ցուցահանդեսների և «Բիզնեսից բիզնես» (B2B) հանդիպումների անցկացումը Իրանի իրականությունը աշխարհին ներկայացնելու ամենաարդյունավետ լուծումներից մեկն է»: 
Խոսելով վերջերս Իրանում կայացած «Բիզնեսից բիզնես» հանդիպման մասին, որին մասնակցել են ավելի քան 120 օտարերկրյա տուրօպերատորներ, նա հավելել է. «Այցելելով Իրան և այցից հետո սոցիալական ցանցերում կիսվելով իրենց դրական տպավորություններով,   հանդիպման մասնակիցներն աշխարհին ցույց տվեցին Իրանում տուրիզմի իրական պատկերը»։ 
Բարձր գնահատելով մասնավոր հատվածի դերը այս միջոցառումների անցկացման գործում, Շոջային նշել է. «Կառավարությունը վարում է զբոսաշրջության  ոլորտին աջակցելու քաղաքականություն, նպատակ ունենալով ամրապնդել ոլորտը և չեզոքացնել թշնամիների դավադրությունները: Իրանի Իսլամական Հանրապետությունը, հենվելով իր հարուստ մշակութային, պատմական և բնական ներուժի վրա, միշտ եղել է և կշարունակի մնալ անվտանգ և գրավիչ վայր համաշխարհային զբոսաշրջիկների համար»։