Ի՞նչ են քննարկել Փեզեշքյանն ու Պուտինը՝ հեռախոսազրույցում
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, շորհավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
Մասուդ Փեզեշքյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են կարևոր հարցեր, այդ թվում՝ առևտրային հարաբերությունների զարգացումը, ռազմավարական համագործակցությունը և միջազգային հարցեր։
Հղում անելով BRICS TV-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցության և համակարգման ավելացման անհրաժեշտությունը։
Տնտեսական համագործակցության և խոշոր նախագծերի զարգացում
Նախագահներ Փեզեշքյանը և Պուտինը քննարկել են նաև երկկողմ առևտրային և ներդրումային հարաբերությունների ընդլայնումը, կարևորել տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացումը։ Սա արտացոլում է երկու երկրների ցանկությունը՝ ամրապնդելու տնտեսական կապերը, հատկապես Ռուսաստանի և Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների համատեքստում։
Քննարկվել է նաև Փեզեշքյանի՝ հունվարի 17-ին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքը։
Իրանի միջուկային ծրագիրը և Օմանի միջնորդական դերը
Հեռախոսազրույցում քննարկվել է նաև Օմանի միջնորդությամբ Իրանի միջուկային բանակցությունների հարցը։ Պուտինը շեշտել է Ռուսաստանի պատրաստակամությունը աջակցելու այս հարցում արդար համաձայնագրին։ Այս դիրքորոշումը պայմանավորված է Արևմուտքի ճնշման պայմաններում Մոսկվա-Թեհրան համագործակցությամբ։ Կողմերը քննարկել են նաև ռազմավարական համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացումը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում և միջազգային ասպարեզում երկու երկրների ռազմավարական դաշինքի ամրապնդմանը։
Շնորհավորանք և ցավակցություն
Վլադիմիր Պուտինը ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը՝ ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք խլեց։
Իսկ Մասուդ Փեզեշքյանմը շնորհավորել է ՌԴ նախագահին և այդ երկրի ժողովրդին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
Առաջիկա ամիսներին երկու երկրները կկենտրոնանան մակրոտնտեսական նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման և միջուկային բանակցություններին աջակցության հարցերի վրա։
Հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները, թվում է, թե Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցությունը կմնա որպես Արևմտյան Ասիայի քաղաքական և տնտեսական հավասարումների հիմնական գործոն։