Եվրոպական եռյակն Իրան-ԱՄՆ բանակցությունների ստվերում
(last modified Fri, 09 May 2025 06:56:02 GMT )
Մայիս 09, 2025 10:26 Asia/Tehran
  • Եվրոպական եռյակն Իրան-ԱՄՆ բանակցությունների ստվերում

Մինչ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները մտել են ավելի լուրջ փուլ, Եվրոպան փորձում է ներկայանալ որպես հիմնական խաղացող՝ հակասական վարքագծի և անհիմն մեղադրանքների միջոցով։ Բայց արդյո՞ք այս մարտավարությունը միջազգային դիվանագիտության մեջ մարգինալացման վախից ավելին չէ։

Բանակցությունների մեկնարկին զուգահեռ, եվրոպական երկրները, մասնավորապես Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, փորձում են պահպանել իրենց դերը տարածաշրջանային հավասարումներում՝ խոսքի և գործողության մեջ հակասական, իսկ երբեմն՝ սադրիչ դիրքորոշումներով։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը վերջերս անհիմն պնդումներ արեց Իրանի հրթիռային սպառնալիքի և միջուկային զենք ստեղծելու ջանքերի մասին, հայտարարելով, որ Եվրոպան պատրաստ է ակտիվացնել «ձգանի մեխանիզմը»։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղայի Համանեն այս հայտարարություններն անվանել է սակարկություն, որ բանակցություններից դուրս է։

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին նույնպես պաշտոնական նամակում դատապարտել է Ֆրանսիայի կողմից միջազգային պարտավորությունների չկատարումը։

ԻԻՀ ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին ընդգծել է համաձայնության հասնելու գործում քաղաքական կողմնակալությունից խուսափելու անհրաժեշտությունը։ Իրանի նախկին դիվանագետ Սեյեդ Ջալալ Սադաթյանի խոսքով՝ եվրոպացիներ, Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների սկսվելուց հետո իրենց մարգինալացված զգալով, դիմել են անարդյունք զիջումների։ Նրանք մտահոգված են, որ հնարավոր համաձայնության դեպքում կկորցնեն միջնորդի իրենց ավանդական դերը։ Բացի այդ, Եվրոպայի անհամաձայնությունները Թրամփի վարչակազմի հետ ավելի են սրել այս մտահոգությունները։ Մինչդեռ, Եվրոպան կարող է դիմել խորհրդանշական պատժամիջոցների կամ ճնշման Միջազգային ատոմային էներգիայի գործակալության միջոցով՝ ուշադրություն գրավելու համար։

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է Եվրոպայի հետ բանակցությունների, սակայն միայն արդարության ու իրատեսության առկայության պայմաններում։ Եվրոպայի ներկայիս մոտեցումն ավելի շատ պայմանավորված է մեկուսացման վախով, քան հետևողական ռազմավարությամբ։ Միջուկային բանակցությունների հաջողությունը կախված է քաղաքական խաղերից խուսափելուց և տարաձայնությունների իրական լուծումների վրա կենտրոնանալուց։