Իրանի ռազմավարական մտահոգությունները Հարավային Կովկասում Ադրբեջանի տեղաշարժերի վերաբերյալ
(last modified Sun, 11 May 2025 13:24:23 GMT )
Մայիս 11, 2025 16:54 Asia/Tehran
  • Իրանի ռազմավարական մտահոգությունները Հարավային Կովկասում Ադրբեջանի տեղաշարժերի վերաբերյալ

Էմիրաթական Ալ-Մուսթաղբալ հետազոտությունների և ուսումնասիրությունների առաջադեմ կենտրոնը մի վերլուծության մեջ անդրադարձել է Իրանի ռազմավարական մտահոգություններին Հարավային Կովկասում Ադրբեջանի տեղաշարժերի վերաբերյալ և զգուշացրել տարածաշրջանում Բաքվի որոշ գործողությունների մասին։

Այս հոդվածում ասվում է.-Չնայած Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների համեմատական ​​բարելավմանը, Իրանը դեռևս լուրջ մտահոգություններ ունի Հարավային Կովկասում Ադրբեջանի որոշ քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ։ 
Այս մտահոգությունների երեք հիմնական առանցքներն են՝ Բաքվի աճող համագործակցությունը Իսրայելի հետ, Իրանի ազերիաբնակ շրջաններում պառակտիչ գործունեությունը և Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները։

Նախ, Ադրբեջանի քաղաքական, ռազմական և անվտանգության հարաբերությունների ընդլայնումը Իսրայելի հետ, հատկապես 2023 թվականին Բաքվում Իսրայելի դեսպանատան բացումից հետո, լուրջ մտահոգություն է առաջացրել Թեհրանում։
Բաքուն մեղադրվում է Իրանի դեմ դիվերսիոն գործողությունների շրջանակներում իր տարածքում իսրայելցի գործակալներ հյուրընկալելու մեջ։ Հետևաբար, Թեհրանը լուրջ դժգոհություն է հայտնել այս հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ։ Այս դիրքորոշումն ընդգծվել է իրանցի պաշտոնյաների կողմից, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ, որը համընկավ Բենիամին Նեթանյահուի այդ երկիր նախատեսված այցի չեղարկման հետ։

Երկրորդ, Թեհրանը մտահոգված է իր ազերիաբնակ նահանգներում էթնիկական զգացմունքների բորբոքմամբ և պառակտիչ գործողություններով։ Իրանին մտահոգում է այն, որ Ադրբեջանը կաջակցի շարժումներին, որոնք պնդում են, թե ցանկանում են ստեղծել «Մեծ Ադրբեջան»։ Բաքվի այս դիրքորոշումը կարող է սպառնալ Իրանի տարածքային ամբողջականությանը։ Հարց, որը Թեհրանի համար համարվում է կարմիր գիծ։

Երրորդ, Իրանը հատուկ զգայունությամբ է հետևում Հարավային Կովկասում աշխարհագրական զարգացումներին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին Զանգեզուրի միջանցք ստեղծելու ծրագրին, որը կարող է Իրանին դուրս մղել տարածաշրջանային տրանսպորտային ուղիներից։ Այս սցենարին հակազդելու համար Իրանը 2023 թվականին Բաքվի հետ համաձայնագիր ստորագրեց «Արաքսի միջանցք» ստեղծելու մասին։ Սակայն այս պլանի նկատմամբ ադրբեջանական կողմի սառը ընդունելությունը խորացրել է առկա անորոշությունները։

Փորձագետների կարծիքով, Իսլամական Հանրապետության կողմից այս մտահոգությունները կարող են ազդել Թեհրանի քաղաքականության մշակման, Հարավային Կովկասում գործունեության, ինչպես նաև երկրի հյուսիսարևմտյան հարևանների հետ հարաբերությունների վրա։