«Բարության երկիր» ցուցահանդես - Պատուհան դեպի Իրանի հինգհազարամյա քաղաքակրթություն
(last modified Mon, 12 May 2025 14:16:46 GMT )
Մայիս 12, 2025 17:46 Asia/Tehran
  • «Բարության երկիր» ցուցահանդես - Պատուհան դեպի Իրանի հինգհազարամյա քաղաքակրթություն

Pars Today – «Բարության երկիր» ցուցահանդեսը, որը ներկայացնում է Իրանի թանգարանների 151 պատմական արտեֆակտ, Չինաստանի Գուանչժոուի թանգարանում արժանացել է հանրության լավ ընդունելության և ցուցադրում է Իրանի հինգհազարամյա քաղաքակրթության կողմերը: Այս մշակութային միջոցառումը, որի նպատակն է Մետաքսի ճանապարհով ներկայացնել իրանական մշակույթը և ամրապնդել պատմական կապերը երկու ժողովուրդների միջև, շարունակվելու է մինչև հունիսի վերջը:

Ցուցահանդեսային տարածքը նախագծված է իրանական ճարտարապետությունից ոգեշնչվելով: Նրա մուտքը ներշնչված է Գոլեստան պալատի սալիկապատումներից, իսկ գլխավոր սրահը զարդարված է Շիրազի Նասիր ալ-Մոլք մզկիթի մոտիվներով։ Ցուցահանդեսի մի մասում ներկայացված է նաև իրանական և չինական աշխատանքների գեղարվեստական ​​համադրություն՝ կենտրոնանալով ջնարակների, ծաղիկների, թռչունների և այլ համատեղ արվեստի վրա:

Ցուցահանդեսը մեծ ընդունելության է արժանացել չինացի այցելուների ու նաև Չինաստանի  լրատվամիջոցների,այդ թվում՝ Xinhua-ի, China Daily-ի և South China Morning Post-ի ուշադրության կենտրոնում է: Նմանատիպ ցուցահանդես նախկինում անցկացվել է Չենգդուում՝ կենդանի երաժշտությամբ, ավանդական տարազների ցուցադրությամբ և կրթական ծրագրերով, որոնք գրավել են զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը։