Դենիս Ռոսս. Չնայած Իրան-ԱՄՆ տարաձայնություններին, համաձայնությունը հասանելի է
(last modified Sun, 25 May 2025 07:07:11 GMT )
Մայիս 25, 2025 10:37 Asia/Tehran
  • Դենիս Ռոսս. Չնայած Իրան-ԱՄՆ տարաձայնություններին, համաձայնությունը հասանելի է

Pars Today - Նշելով, որ Սպիտակ տան նպատակների թափանցիկ չլինելը կարող է ազդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համաձայնության վրա, ԱՄՆ կառավարության նախկին պաշտոնյան ասել է.-Կան նշաններ, որ համաձայնությունը հասանելի է:


ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հատուկ օգնական Դենիս Ռոսսը, ով երկար ժամանակ աշխատել է ԱՄՆ կառավարությունների գործակալություններում, Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցում Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցման մասին գրել է.-Կոնկրետ նպատակներ սահմանելու հարցում անորոշությունը, հավանաբար, կազդի միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնության գալու Թրամփի ցանկության վրա։