Մալայզիա. Իսրայելի հանցագործությունները Գազայում արտացոլում են աշխարհի երկակի չափանիշները
-
Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Հասանը
Pars Today - Մալայզիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Գազայի հատվածում սիոնիստական ռեժիմի հանցագործություններն արտացոլում են աշխարհի անտարբերությունն ու երկակի չափանիշները Պաղեստինի ժողովրդի տառապանքների նկատմամբ։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Հասանը կիրակի օրը Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) իր գործընկերների առջև ունեցած ելույթում հայտարարել է. «Այս գործողությունները միջազգային իրավունքի նկատմամբ անարգալից վերաբերմունքի հետևանք են»։
Հայտարարելով, որ Պաղեստինի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները շարունակում են արտացոլել անտարբերությունն ու երկակի չափանիշները, նա հավելեց.-«ԱՍԵԱՆ-ը չի կարող լռել այս իրավիճակի առջև»։
Նրա խոսքերը հնչեցին Կուալա Լումպուրում կայանալիք ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովից մեկ օր առաջ։ Նշելի է, որ Իսրայելի ռեժիմն այս ամիս ակտիվացրել է իր հարձակումները Գազայի վրա։