Իսպանիան համաշխարհային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i233016-Իսպանիան_համաշխարհային_հանրությանը_կոչ_է_արել_պատժամիջոցներ_սահմանել_Իսրայելի_դեմ
Միջազգային հանրությունը պետք է Իսրայելի դեմ պատժամիջոցների դիմի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համար, հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը եվրոպական և արաբական երկրների մադրիդյան հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա կիրակի օրը և նվիրված կլինի հարձակումը դադարեցնելու կոչին, հայտնում է AFP-ն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 25, 2025 17:54 Asia/Tehran
  • Իսպանիան համաշխարհային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Միջազգային հանրությունը պետք է Իսրայելի դեմ պատժամիջոցների դիմի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համար, հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը եվրոպական և արաբական երկրների մադրիդյան հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա կիրակի օրը և նվիրված կլինի հարձակումը դադարեցնելու կոչին, հայտնում է AFP-ն։

Երկրները, որոնց Իսրայելը վաղուց հույս էր դնում որպես դաշնակիցների, իրենց ձայները միացրել են աճող միջազգային ճնշմանը Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից հետո, նշել է Ալբարեսը։

«Մարդասիրական օգնությունը պետք է Գազա հասնի զանգվածաբար, անխոչընդոտ, չեզոք կերպով, որպեսզի ոչ թե Իսրայելը որոշի, թե ով կարող է ուտել, ով՝ ոչ»,- ասել է նա։

Կիրակի օրը Մադրիդում կհավաքվեն 20 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «այս պատերազմը դադարեցնելու համար, որն այլևս ոչ մի նպատակ չունի», հայտարարել է Ալբարեսը France Info ռադիոկայանին տված հարցազրույցում։

Անցյալ տարի Մադրիդում նմանատիպ նախորդ հավաքին մասնակցել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Հորդանանը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան, ինչպես նաև եվրոպական պետություններ, ինչպիսիք են Իռլանդիան և Նորվեգիան, որոնք ճանաչել են պաղեստինյան պետությունը։

Կիրակնօրյա հանդիպումը, որին կմասնակցեն նաև Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչները, կնպաստի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը երկու պետություն սկզբունքի հիման վրա։

Գազայի երկամսյա շրջափակումը խորացրել է պաղեստինյան տարածքում սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի պակասը՝ սովի մտավախություն առաջացնելով։

Օգնություն ցուցաբերող կազմակերպությունները նշում են, որ այն սակավաթիվ մատակարարումները, որոնք Իսրայելը թույլատրել է ներմուծել վերջին օրերին, զգալիորեն հետ են մնում կարիքներից։

 news.am