Քենիան և Չիլին BRICS+-ին միանալու ուղու վրա են
https://parstoday.ir/hy/news/world-i233000-Քենիան_և_Չիլին_brics_ին_միանալու_ուղու_վրա_են
Չիլին և Քենիան լուրջ քայլեր են ձեռնարկել BRICS+ խմբին միանալու համար: Քայլ, որը, ըստ վերլուծաբանների, կարող է նոր հնարավորություններ ընձեռել այս երկրներին արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիաների ձեռքբերման և առևտրային հարաբերությունների դիվերսիֆիկացման ոլորտներում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 25, 2025 16:39 Asia/Tehran
  • Քենիան և Չիլին BRICS+-ին միանալու ուղու վրա են

Չիլին և Քենիան լուրջ քայլեր են ձեռնարկել BRICS+ խմբին միանալու համար: Քայլ, որը, ըստ վերլուծաբանների, կարող է նոր հնարավորություններ ընձեռել այս երկրներին արդյունաբերության զարգացման, տեխնոլոգիաների ձեռքբերման և առևտրային հարաբերությունների դիվերսիֆիկացման ոլորտներում։

Չիլիի փոխարտգործնախարար Գլորիա դե լա Ֆուենտեն շաբաթ օրը հայտարարել է, որ Չիլիի կառավարությունը քննում է BRICS+-ին միանալու հնարավորությունը՝ միջազգային կապերի ամրապնդման իր ռազմավարության շրջանակներում։

Միևնույն ժամանակ, Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն նույնպես հայտարարեց իր երկրի պատրաստակամության մասին՝ ակտիվորեն մասնակցելու BRICS համագործակցության մեխանիզմներին։

Նայրոբիի համալսարանի պրոֆեսոր ԷՔս Էն Իրաքին, վկայակոչելով Քենիայի ռազմավարական դիրքը, այն նկարագրեց որպես Արևելյան Աֆրիկայում BRICS-ի ազդեցության պոտենցիալ դարպաս: