Արարողություն՝ նվիրված իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցին
https://parstoday.ir/hy/news/iran-i233354-Արարողություն_նվիրված_իմամ_Խոմեյնիի_մահվան_36_րդ_տարելիցին
Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցիին նվիրված միջոցառումը կայացել է Թեհրանում գտնվող նրա դամբարանում՝ տեղացի և արտասահմանցի հյուրերի ներկայությամբ:
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Հունիս 04, 2025 10:37 Asia/Tehran

Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցիին նվիրված միջոցառումը կայացել է Թեհրանում գտնվող նրա դամբարանում՝ տեղացի և արտասահմանցի հյուրերի ներկայությամբ:

Այս արարողությանը պաշտոնյաների, ժողովրդի և միջազգային լրատվամիջոցների լայն ներկայությունը վկայում է իմամ Խոմեյնիի գաղափարների համաշխարհային ազդեցության և ազգային համերաշխության ամրապնդման գործում այս միջոցառման կարևորության մասին:

Արարողությունն անցկացվել է «Հույսի և զորության իմամը» կարգախոսով, Թեհրանում և  երկրի ավելի քան հազար քաղաքներում ու գյուղերում:

Արարողությունը կայացել է իմամի դամբարանում և Իրանի ավելի քան 1000 քաղաքներում ու գյուղերում՝ ներքին և արտասահմանյան հյուրերի, զինվորական և ազգային գործիչների, ինչպես նաև բնակչության տարբեր շերտերի ներկայությամբ։

Հեղափոխության առաջնորդի ելույթը.

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ելույթ է ունեցել արարողության ժամանակ։ Ելույթից առաջ ընթերցվել է Ղուրանը։  Միջոցառումը լուսաբանել են ավելի քան վեց հազար լրագրողներ, լուսանկարիչներ և օպերատորներ, այդ թվում՝ 200 օտարերկրյա լրագրողներ։