Փեզեշքյան․ Ղորբան տոնն Աստծուն երկրպագության ամենամաքուր դրսևորումն է
(last modified Fri, 06 Jun 2025 05:49:05 GMT )
Հունիս 06, 2025 09:19 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Ղորբան տոնն Աստծուն երկրպագության ամենամաքուր դրսևորումն է

ԻԻՀ նախագահը շնորհավորել է իսլամական երկրների ղեկավարներին և ժողովուրդներին՝ Ղորբան տոնի կապակցությամբ։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Մասուդ Փեզեշքյանը հինգշաբթի օրը հրապարակել է ուղերձ, որում շնորհավորել է իսլամական երկրների առաջնորդներին և ժողովուրդներին՝ Ղորբանի տոնի կապակցությամբ։

Ուղերձում ասված է․ «Ղորբան տոնն Աստծուն երկրպագության ամենամաքուր դրսևորումն է, Աստծու առջև հնազանդության խորհրդանիշը և մարգարե Աբրահամի կողմից աստվածային փորձությունը հաղթահարելու օրը»:

Փեզեշքյանը նշել է. «Հուսով եմ, որ տոնի շնորհիվ  մենք ավելի քան երբևէ կտեսնենք մուսուլմանների միասնությունն ու ամբողջականությունը, ինչպես նաև իսլամի ժողովրդի հպարտությունը, և իսլամի ու այս լուսավոր կրոնի մարգարե Մոհամմադի թանկարժեք ուսմունքների ստվերի տակ  կքայլենք տարբեր ոլորտներում զարգացման և առաջընթացի ճանապարհով»։

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ, առանձին հեռախոսազրույցներում, ԻԻՀ նախագահը  տոնի կապակցությամբ շնորհավորել էր Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Ուզբեկստանի, Թունիսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Մալայզիայի, Իրաքի, Թուրքիայի, Ադրբեջանի, Քուվեյթի, Կատարի, Օմանի և Թուրքմենստանի առաջնորդներին։ Հեռախոսազրույցներում ԻԻՀ նախագահի գործընկերներն ընդգծել էին Իրանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման անհրաժեշտությունը»։