Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զույգ պատգամավորները Ռումինիայում մասնակցել են խորհրդաժողովի
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եվ հյուսիսային նաեվ Սպահանի եվ հարավային իրանահայության պատգամավորներ Արա Շահվերդյանը եվ Գեղարդ Մանսուրյանը, հունիսի 2-ից 6-ը Բուխարեստում մասնակցել են միջխորհրդարանական ուղղափառ եկեղեցիների պատգամավորների 32-րդ ընդհանուր ժողովին:
Քանի որ այս տարի լրանում է Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու անկախության 150 ամյակը եվ իրենց պատրիարքության 100 ամյակը, ուստի նիստը գումարվել է Ռումինիայում: Ռումինիա մեկնած պատգամավորները հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի, Իրան-Ռումինիա բարեկամական խմբի անդամների, նաեվ վարչապետի տեղակալի հետ, ով միաժամանակ համարվում է Ռումինիայում փոքրամասնությունների պատասխանատուն:
Ժողովի օրակարգն էր՝ Խորհրդարանական եվ կրոնական հաստատությունների միջեվ համագործակցությունը արհեստական բանականության կիրառման առանցքների ձեվավորման գործում՝ հաշվի առնելով Մարոկկոյում կայացած Համաշխարհային միջխորհրդարանական վեհաժողովի հայտարարության կարեվորությունը։