Արաղչի. Մենք ավելի լուրջ քննարկումներ և խորհրդակցություններ կունենանք Ռուսաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i233940-Արաղչի._Մենք_ավելի_լուրջ_քննարկումներ_և_խորհրդակցություններ_կունենանք_Ռուսաստանի_հետ
ԻԻՀ ԱԳ նախարարը, ով մեկնել է Մոսկվա, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու հետ կապված հարցեր, հատկապես վերջին զարգացումներից հետո։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 23, 2025 10:17 Asia/Tehran
  • Արաղչի. Մենք ավելի լուրջ քննարկումներ և խորհրդակցություններ կունենանք Ռուսաստանի հետ

ԻԻՀ ԱԳ նախարարը, ով մեկնել է Մոսկվա, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու հետ կապված հարցեր, հատկապես վերջին զարգացումներից հետո։

Արաղչին նշել է, որ այժմ, երբ տարածաշրջանը գտնվում է հատուկ պայմաններում, Իրանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունները պետք է լինեն ավելի ճշգրիտ, լուրջ և սերտ։

Նա հավելել է, որ այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակումից հետո, հավելելով․ «Բնական է, որ մեր քննարկումներն այժմ ավելի լուրջ կլինեն և կընդգրկեն ավելի լայն շրջանակներ»։

Անդրադառնալով երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպմանը՝ արտգործնախարար Արաղչին ասել է. «Ամեն դեպքում, Պուտինի հետ հանդիպմանը մենք լուրջ և կարևոր քննարկումներ կունենանք, որոնք, վստահ եմ, բխելու են երկու երկրների շահերից»։