Իրանը հերքել է ԱՄՆ-ի ու մի շարք արևմտյան երկրների մեղադրանքները
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ արևմտյան երկրների կողմից Իրանի դեմ ուղղված անհիմն և ծիծաղելի մեղադրանքները, դրանք որակելով որպես հասարակական կարծիքն օրվա ամենակարևոր հարցից՝ օկուպացված Պաղեստինում տեղի ունեցող ցեղասպանությունից շեղելու փորձ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Էսմայիլ Բաղային ասել է․ «Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և հակաիրանական հայտարարությունը ստորագրած մյուս երկրները՝ որպես ահաբեկիչների կողմնակիցներ և հյուրընկալողներ, պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար, քանի որ աջակցելով ահաբեկչությանը, այդ երկրները խախտում են միջազգային իրավունքը»։
Բաղային անդրադարձել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ վերջերս իրականացված ռազմական ագրեսիային, ինչպես նաև Գազայում ցեղասպանության շարունակմանը, որին հայտարարությունը ստորագրած երկրներն ակտիվ աջակցել կամ դրա նկատմամբ լռել են։ Նա այս երկրների կողմից Իրանի դեմ ուղղված մեղադրանքներն անվանել է բացահայտ սուտ՝ որը հնչել է իրանաֆոբական քաղաքականության շրջանակում և նպատակ ունի ճնշում գործադրել Իրանի մեծ ժողովրդի վրա։
Բաղային ընդգծել է, որ նման քայլերը խախտում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, և այս հայտարարությունը ստորագրած երկրները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց անպատշաճ և անպատասխանատու վարքագծի համար։