Թանգե Քաֆարիի կիրճը՝ թաքնված գանձ Իրանի Զագրոսի լեռներում
-
Թանգե Քաֆարիի կիրճը՝ թաքնված գանձ Իրանի Զագրոսի լեռներում
ParsToday – Թանգե Քաֆարիի կիրճը, որը հիասքանչ գետահովիտ է Իրանի արևմուտքում գտնվող Իլամ նահանգում, Իրանի արևմտյան շրջանների քիչ հայտնի, բայց արժեքավոր տարածքներից մեկն է՝ անաղարտ բնությամբ, հին պատմությամբ և եզակի էկոհամակարգով։
Կաղնու անտառների և կրաքարային ժայռերի արանքում գտնվող Թանգե Քաֆրիի կիրճը ստացել է «Զագրոսի հարս» մականունը։

Սրբատաշված Ժամանակի ու ջրի միջոցով
Սեյմարեհ գետը, որը Քարխե գետի գլխավոր վտակն է, հազարավոր տարիների ընթացքում ձևավորել է կիրճի հունը։ Բարձր կրաքարե պատերը և գետի ոլորապտույտ հունը ստեղծել են եզակի լանդշաֆտ։ Հնագետները տարածքում հայտնաբերել են նեոլիթի, երկաթի դարաշրջանի և սասանյան ժամանակաշրջանների բազմաթիվ արտեֆակտներ, այդ թվում՝ կամարաձև դռան ճակատներ, գիպսաքանդակներ, սյուների հիմքեր և մետաղական առարկաներ։
Զագրոսի կենդանի էկոհամակարգը
Խիտ կաղնու անտառները ստեղծել են կանաչ տանիք այցելուների գլխավերևում, ինչպես նաև ձևավորել են կենսաբազմազանությամբ հարուստ միջավայր։ Այս միջավայրում է ապրում իրանական սկյուռը, որը տարածաշրջանում հազվագյուտ տեսակ է: Տերևների և սկյուռների ցատկի ձայնը կիրճի անդորրը վերածում է մոգական մթնոլորտի։
Կրոնի և հին ճարտարապետության ձայնի արձագանքը
Կիրճի մոտակայքում, Քալամ գետի կողքի երկու փարթամ լեռների միջև է գտնվում Սասանյանների շրջանից պաահպանված Քալամի Ատրուշանը: Բացի այդ, վերևում գտնվող Շադադ քարանձավը իր ճարտարապետության և կրոնական գործառույթի նշաններով ցույց է տալիս տարածաշրջանի պատմական ինքնության մի մասը: Վերջերս, Սեյմարեհ ամբարտակի ջրի մակարդակի իջեցման հետ մեկտեղ, բացահայտվել է Սասանյան շրջանի մի կառույց։

Սեզոնային գեղեցկությունը և հասանելիության ուղիները
Կիրճին հասնելու ճանապարհը սկսվում է Բադրեհ քաղաքից: Այցելության լավագույն ժամանակը գարունն է, երբ ծաղկում են կաղնիները, և վայրի ծաղիկները ծածկում են դաշտը: Մոտակայքում Ռոզիանեհ և Ալմաս կիրճերը այն դարձնում են իդեալական վայր բնության արշավորդների և շրջակա միջավայրի հետազոտողների համար: