Բաքու-Թեհրան չվերթները վերսկսել են և գործարկվել է Բաքու-Թավրիզ նոր երթուղի
https://parstoday.ir/hy/news/iran-i235688
Ադրբեջանի ազգային ավիաընկերությունը (AZAL) հայտարարել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ից Բաքվից Թեհրան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթները կվերսկսվեն և կիրականացվեն շաբաթական չորս անգամ։
(last modified 2025-08-10T07:13:25+00:00 )
Օգոստոս 10, 2025 10:43 Asia/Tehran
  • Բաքու-Թեհրան չվերթները վերսկսել են և գործարկվել է Բաքու-Թավրիզ նոր երթուղի

Ադրբեջանի ազգային ավիաընկերությունը (AZAL) հայտարարել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ից Բաքվից Թեհրան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթները կվերսկսվեն և կիրականացվեն շաբաթական չորս անգամ։

Սեպտեմբերի 12-ից սկսած, Բաքվից Թավրիզ և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։ Նախկինում Թավրիզ-Բաքու չվերթի մեկնարկը չեղարկվել էր Սիոնիստական ռեժիմի կողմից Իրան ներխուժման պատճառով։ Թռիչքները կիրականացվեն նաև Iran Air-ի կողմից։