Մարգարեի օրինակը այսօրվա համար. Անհատական ինքնազարգացումից մինչև սոցիալական բարեփոխումներ
https://parstoday.ir/hy/news/iran-i236138-Մարգարեի_օրինակը_այսօրվա_համար._Անհատական_ինքնազարգացումից_մինչև_սոցիալական_բարեփոխումներ
Եթե Մոհամմադ մարգարեն ներկա լիներ այս դարաշրջանում, թերևս, կարող էր ընդունել երկու հիմնական ռազմավարություն։ Առաջինը՝ անհատական ինքնազարգացում և երկրորդը՝ սոցիալական բարեփոխումներ։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Օգոստոս 22, 2025 10:15 Asia/Tehran
  • Մարգարեի օրինակը այսօրվա համար. Անհատական ինքնազարգացումից մինչև սոցիալական բարեփոխումներ

Եթե Մոհամմադ մարգարեն ներկա լիներ այս դարաշրջանում, թերևս, կարող էր ընդունել երկու հիմնական ռազմավարություն։ Առաջինը՝ անհատական ինքնազարգացում և երկրորդը՝ սոցիալական բարեփոխումներ։

Այսօր օգոստոսի 22-ն` իսլամի մեծ մարգարեի մահվան տարելիցն է։

Իսլամական գաղափարախոսության հիմնարար հարցերից մեկը սուրբերի առաքելությունների վերաիմաստավորումն է՝ կապված ժամանակի պայմանների հետ։ Յուրաքանչյուր իմամ, իր դարաշրջանի պահանջներին համապատասխան, կենտրոնացել է մի առանձնահատուկ հարցի վրա՝ սկսած իմամներ Բաղերի և Սադեղի դարաշրջանում գիտությունների ծաղկումից մինչև աղոթքի և հասարակական կյանքի կապի ամրագրումը Իմամ Սաջադի ժամանակ և մարգարեի սոցիալական պայմանագրի նախաձեռնությունը Մեդինայում։

Այսօր իսլամական աշխարհը գտնվում է երկու խորը մարտահրավերների մեջ։ Մի կողմից իրադարձությունների մեկնաբանությունների և մեդիայի հոգեբանական գործողությունների անվերջ պատերազմ և մյուս կողմից բարոյալքության ահագնացող ալիք եսապաշտության և ժամանակակից սպառողականության համատեքստում:

Նման պայմաններում մարգարեի ուսմունքները ժողովրդին տրամադրում են միասնության և բարոկանության վերականգնման հստակ ճանապարհային քարտեզ։ Ճանապարհային քարտեզ, որը մի կողմից բարձրացնում է միասնության դրոշը լրատվամիջոցների տանիքներին, իսկ մյուս կողմից՝ մարդկանց սրտերը կապում է իրար Աստծու անունով և ժողովրդին ծառայելու առաքելությամբ։