Իրավանի. Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության կանչի միջազգային իրավունքը խախտողներին
https://parstoday.ir/hy/news/iran-i236646-Իրավանի._Միջազգային_հանրությունը_պետք_է_պատասխանատվության_կանչի_միջազգային_իրավունքը_խախտողներին
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանի Ֆորդո, Նաթանզ և Սպահանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներին, նշելով. «Միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս գործողությունները և պահանջի պատասխանատվության կանչել միջազգային իրավունքը խախտողներին»։
(last modified 2025-09-05T06:18:04+00:00 )
Սեպտեմբեր 05, 2025 09:48 Asia/Tehran
  • Իրավանի. Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության կանչի միջազգային իրավունքը խախտողներին

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչն անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանի Ֆորդո, Նաթանզ և Սպահանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներին, նշելով. «Միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս գործողությունները և պահանջի պատասխանատվության կանչել միջազգային իրավունքը խախտողներին»։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Ամիր Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում մտահոգություն է հայտնել Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ վերջերս իրականացված  հարձակումների վերաբերյալ, նշելով․ «Այս օբյեկտները, որոնք գործում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո և միայն խաղաղ նպատակներով, համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի, դիտավորյալ թիրախավորվել են։ Այդ հարձակումը միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ակնհայտ խախտում է: Նման գործողություններն ուղղակի հարձակում են բազմակողմանիության հիմքերի վրա. դրանք խաթարում են վստահությունը զինաթափման և չտարածման ռեժիմների նկատմամբ և լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»։

Իրավանին հավելել է. «Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս գործողությունները, պատասխանատվության կանչի միջազգային իրավունքի խախտողներին և ամրապնդի միջուկային օբյեկտների իրավական պաշտպանությունը, որպեսզի խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելիությունը դառնա անձեռնմխելի սկզբունք, և մեղավորների համար պարզ դառնա, որ նրանք երբեք չեն կարող անձեռնմխելիություն վայելել նման կոպիտ խախտումների դեպքում»։

Նա հավելել է. «Երաշխիքների ներքո միջուկային օբյեկտների վրա հարձակվելով՝ մեղավորները ոչ միայն խախտում են IV հոդվածով սահմանված ինքնիշխան պետության անքակտելի իրավունքները, այլև խաթարում են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հեղինակությունը և դրա հիմքում ընկած վստահությունը։ Եթե խաղաղ միջուկային օբյեկտները չեն կարող համարվել անձեռնմխելի ուժի սպառնալիքից կամ կիրառումից, ապա ի՞նչ իմաստ ունեն պայմանագրով խոստացված երաշխիքները»։