Իրանի և Արևելյան Ասիայի միջև ռազմավարական փոխազդեցությունները հնարավորություն են՝ կայունացնելու տարածաշրջանային դիրքը
https://parstoday.ir/hy/news/iran-i236878-Իրանի_և_Արևելյան_Ասիայի_միջև_ռազմավարական_փոխազդեցությունները_հնարավորություն_են_կայունացնելու_տարածաշրջանային_դիրքը
Վերջին տարիներին ասիական երկրների, մասնավորապես՝ Չինաստանի հետ Իրանի հարաբերությունները մտել են նոր և ռազմավարական փուլ։ Այս գործընթացը, որն ուղեկցվում է երկարաժամկետ համաձայնագրերի ստորագրմամբ և տարածաշրջանային ինստիտուտներին անդամակցությամբ, կարող է դառնալ հարթակ՝ ասիական և համաշխարհային զարգացումներում Իրանի դիրքը կայունացնելու համար։
(last modified 2025-09-11T06:52:24+00:00 )
Սեպտեմբեր 11, 2025 10:22 Asia/Tehran
  • Իրանի և Արևելյան Ասիայի միջև ռազմավարական փոխազդեցությունները հնարավորություն են՝ կայունացնելու տարածաշրջանային դիրքը

Վերջին տարիներին ասիական երկրների, մասնավորապես՝ Չինաստանի հետ Իրանի հարաբերությունները մտել են նոր և ռազմավարական փուլ։ Այս գործընթացը, որն ուղեկցվում է երկարաժամկետ համաձայնագրերի ստորագրմամբ և տարածաշրջանային ինստիտուտներին անդամակցությամբ, կարող է դառնալ հարթակ՝ ասիական և համաշխարհային զարգացումներում Իրանի դիրքը կայունացնելու համար։

Վերջին տասնամյակում Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ հետևում է «Հայացք դեպի Արևելք» ուղուն։ Այս քաղաքականության շրջադարձային կետը Չինաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացումն էր, որը այժմ համաշխարհային ասպարեզում հիմնական խաղացող է:  Թեհրանի և Պեկինի միջև 25-ամյա համաձայնագիրը երկու կողմերի պատրաստակամության նշան է երկարաժամկետ ծրագրեր պլանավորելու և տարբեր ոլորտներում՝ էներգետիկայից և առևտրից մինչև անվտանգություն և տեխնոլոգիաներ, հարաբերություններն ընդլայնելու համար։

Համաձայնագրի շնորհիվ Չինաստանը դարձել է Իրանի կարևոր գործընկերը, իսկ այս փաստաթուղթը տարածաշրջանային և մյուս երկրների համար ազդանշան է, որ Թեհրանը նոր ուղղություն է ընտրել իր արտաքին քաղաքականության մեջ: Մյուս կողմից, այս գործընկերությունը կարող է օգնել Իրանին ունենալ ավելի շատ հնարավորություններ՝ Արևմուտքի ճնշման, մասնավորապես՝ պատժամիջոցների դեմ համագործակցության և փոխազդեցության համար։

ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունը նույնպես կարևոր քայլ է երկրի տարածաշրջանային դիրքերի ամրապնդման ուղղությամբ: ՇՀԿ կազմում Իրանը կանգնել է այնպիսի ասիական տերությունների կողքին, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Պակիստանը, և հնարավորություն ունի ավելի ծավալուն հարաբերություններ հաստատել՝  տնտեսական, անվտանգության և քաղաքական ոլորտներում։

Չնայած այս կարողությունների լիարժեք օգտագործումը դեռևս սկզբնական փուլում է, Իրանի ներկայությունը նման կառույցում, հստակ ուղերձ է համաշխարհային խաղացողներին, որ Թեհրանը չի կարող բացառվել տարածաշրջանային հավասարումներից։

Այնուամենայնիվ, կան նաև մարտահրավերներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցները, որոնք դարձել են Իրանի՝ Արևելքի, մասնավորապես՝ Չինաստանի հետ փոխգործակցության ընդլայնման հիմնական խոչընդոտը։ Արդյունքում՝ Պեկինն ավելի զգույշ է Թեհրանի հետ իր հարաբերություններում և չի օգտագործում Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման ողջ ներուժը։

Ընդհանուր առմամբ, Իրանն ունի արժեքավոր հնարավորություններ ասիական երկրների, մասնավորապես՝ Չինաստանի հետ փոխգործակցության մեջ։ Սակայն, որպեսզի այդ հնարավորությունները վերածվեն կայուն առավելությունների, պետք է ձևավորվի երկարաժամկետ շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականություն։ Արևելքի հետ Իրանի հարաբերությունների ապագան, առաջին հերթին, կախված է երկրի ներսում որոշումների կայացման նախաձեռնողականության մակարդակից և կայունությունից։ Եթե այս հարթակը ապահովվի, Թեհրանը կարող է տարածաշրջանային գործընկերոջից վերածվել ազդեցիկ խաղացողի զարգացող Ասիայում։