ՄԱԿ-ի պատժամիջոցները նոր սահմանափակումներ չեն ստեղծի իրանական նավթի վաճառքի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i237342-ՄԱԿ_ի_պատժամիջոցները_նոր_սահմանափակումներ_չեն_ստեղծի_իրանական_նավթի_վաճառքի_համար
ՄԱԿ-ի պատժամիջոցները, եթե դրանք կիրառվեն, նոր, ծանր սահմանափակումներ չեն ստեղծի իրանական նավթի վաճառքի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փակնեժադը։
(last modified 2025-09-24T11:03:59+00:00 )
Սեպտեմբեր 24, 2025 14:33 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի պատժամիջոցները նոր սահմանափակումներ չեն ստեղծի իրանական նավթի վաճառքի համար

ՄԱԿ-ի պատժամիջոցները, եթե դրանք կիրառվեն, նոր, ծանր սահմանափակումներ չեն ստեղծի իրանական նավթի վաճառքի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փակնեժադը։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք բախվել ենք ամերիկացիների կողմից այնպիսի կոշտ միակողմանի սահմանափակումների, որ նման պայմանները հազիվ թե որևէ լուրջ բան ավելացնեն դրան», – հայտարարել է իրանցի նախարարը, որի խոսքերն է մեջբերում IRNA լրատվական գործակալությունը։

Միևնույն ժամանակ, հավելել է նա, եթե Իրանը բախվի միջազգային պատժամիջոցների, որոնք որոշակի միջոցառումներ են պահանջում, Թեհրանը կաշխատի այդ ուղղությամբ։

Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան («եվրաեռյակը») տեղեկացրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին 2015 թվականի միջուկային գործարքով չեղարկված Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմի գործարկման մասին։

Դրանից հետո, սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Իրանի դեմ պատժամիջոցները չվերականգնելու մասին բանաձևի նախագիծը, ինչի հետևանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանափակումները կվերականգնվեն։ Ակնկալվում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 27-ից հետո։