Մասուդ Փեզեշքյան. Իրանը միշտ անսասան է եղել պատմության փոթորիկների դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i237382-Մասուդ_Փեզեշքյան._Իրանը_միշտ_անսասան_է_եղել_պատմության_փոթորիկների_դեմ
ԻԻՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ասել է. «Իրանը՝ աշխարհի ամենահին անընդհատ զարգացող քաղաքակրթությամբ , միշտ անսասան է եղել պատմության փոթորիկների դեմ»։
(last modified 2025-09-25T09:16:00+00:00 )
Սեպտեմբեր 25, 2025 12:13 Asia/Tehran
  • Մասուդ Փեզեշքյան. Իրանը միշտ անսասան է եղել պատմության փոթորիկների դեմ

ԻԻՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ասել է. «Իրանը՝ աշխարհի ամենահին անընդհատ զարգացող քաղաքակրթությամբ , միշտ անսասան է եղել պատմության փոթորիկների դեմ»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ասել է. «Իրանի՝ մեծ ոգով և հավերժական կամքով ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ չի խոնարհվի զավթիչների առջև, և այսօր էլ  կանգնած է ագրեսորների դեմ՝ հենվելով իր հավատքի և ազգային միասնության ուժի վրա»։

Մասուդ Փեզեշքյանը նշել է. «Սուրբ պաշտպանության 12 օրերի ընթացքում Իրանի հայրենասեր և քաջ ժողովուրդը բացահայտեց ագրեսորների մոլորեցնող հաշվարկները: Իրանի թշնամիներն ակամայից ամրապնդեցին սազգային միասնությունը: Չնայած ամենադաժան, ամենաերկար և ծանր տնտեսական պատժամիջոցներին, հոգեբանական և լրատվական պատերազմներին, ինչպես նաև պառակտում ստեղծելու շարունակական ջանքերին, առաջին  իսկ կրակոցի ժամանակ , Իրանի ժողովուրդը միասնաբար աջակցեց իր քաջարի զինված ուժերին  և այսօր նրանք հարգում են  իրենց  նահատակների արյունը»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Այսօր, գրեթե երկու տարվա ցեղասպանությունից, զանգվածային սովից, օկուպացված տարածքներում ապարտհեյդի շարունակությունից և հարևանների դեմ ագրեսիայից հետո,  ռեժիմի ղեկավարներն անամոթաբար առաջ են տանում «Մեծ Իսրայել» ծիծաղելի և մոլորեցնող ծրագիրը։ Այս ծրագիրը ներառում է տարածաշրջանի բազմաթիվ տարածքներ։ Այս քարտեզը ցույց է տալիս ռեժիմի իրական նպատակներն ու մտադրությունները, որը վերջերս հաստատվել է նրա վարչապետի կողմից։ Աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ այս ռեժիմի ագրեսիվ մտադրություններից»։

Փեզեշքյանը հավելել է. «Անցյալ շաբաթ երեք եվրոպական երկրներ, տասը տարվա չհամապատասխանության և ռազմական ագրեսիայի հետագա աջակցության պատճառով Իրանի հպարտ ժողովրդին ծնկի բերելու ձախողումից հետո, փորձեցին վերականգնել Իրանի դեմ Անվտանգության խորհրդի չեղարկված բանաձևերը՝ ճնշումների, ահաբեկումների, պարտադրանքի և ԱՄՆ-ի պահանջով բացահայտ չարաշահումների միջոցով։

Այս ճանապարհին նրանք մի կողմ դրեցին բարի կամքը, շրջանցեցին իրավական պահանջները, Իրանի կողմից ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ-ից դուրս գալուն և Եվրոպայի լիակատար ձախողմանն ու անօգնականությանը ի պատասխան ձեռնարկված իրավական փոխհատուցման միջոցառումները ներկայացրին որպես «կոպիտ խախտումներ», կեղծ կերպով իրենց ներկայացրեցին որպես «համաձայնագրի հաստատված կողմեր» և Իրանի անկեղծ ջանքերն անվանեցին անբավարար։ Եվ այս ամենը արվեց հենց այն ՀԳՀԾ-ն ոչնչացնելու համար, որը  իրենք համարում էին բազմակողմ դիվանագիտության ամենամեծ նվաճումը։ Այս անօրինական գործողությունը, որին դեմ էին նաև Անվտանգության խորհրդի որոշ անդամներ, չունի միջազգային լեգիտիմություն և չի ողջունվի միջազգային հանրության կողմից։

ԻԻՀ նախագահը հավելել է. «Իրանը ողջունում է խաղաղությունն ու կայունությունը։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է ձևավորվի համագործակցության, վստահության և համատեղ զարգացման հիման վրա։ Եվս մեկ անգամ այս ֆորումում ես հայտարարում եմ, որ Իրանը երբեք չի ձգտել ստեղծել միջուկային ռումբ և երբեք չի անի դա։ Մենք չենք ձգտում միջուկային զենքի, և սա կրոնական համոզմունք է և ղեկավարության ֆեթվա, և, որպես արդյունք, մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտի զանգվածային ոչնչացման զենքի»։