Իրանի փոխարտգործնախարար․ ԵՄ պատժամիջոցները Իրանի ժողովրդի կոլեկտիվ պատիժն են
https://parstoday.ir/hy/news/iran-i237742-Իրանի_փոխարտգործնախարար_ԵՄ_պատժամիջոցները_Իրանի_ժողովրդի_կոլեկտիվ_պատիժն_են
Իրանի բարձրաստիճան դիվանագետը հրապարակել է հոդված, որում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԵՄ պատժամիջոցները անվանել է «կոլեկտիվ պատժի» օրինակ և ընդգծել, որ այդ պատժամիջոցները դժվարացրել են միլիոնավոր իրանցիների կյանքը։
(last modified 2025-10-04T15:59:35+00:00 )
Հոկտեմբեր 04, 2025 17:50 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարար․  ԵՄ պատժամիջոցները Իրանի ժողովրդի կոլեկտիվ պատիժն են

Իրանի բարձրաստիճան դիվանագետը հրապարակել է հոդված, որում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԵՄ պատժամիջոցները անվանել է «կոլեկտիվ պատժի» օրինակ և ընդգծել, որ այդ պատժամիջոցները դժվարացրել են միլիոնավոր իրանցիների կյանքը։

Տնտեսական դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարար Համիդ Ղանբարին   «Եվրոպայի պատժամիջոցներն  Իրանի դեմ՝ կոլեկտիվ պատիժ մեկ այլ անվամբ» խորագրով  հոդվածում լուսաբանել է ԵՄ-ի վերջին պատժամիջոցների ազդեցությունները։ Անդրադառնալով «Ձգանի մեխանիզմի» գործարկմանը և նախկին պատժամիջոցների վերականգմանը՝ նա այս քայլը համարել է իրավական և բարոյական ծածկույթից զուրկ։

Ղանբարին իր վերլուծության մեջ ընդգծել է.-«ԵՄ պատժամիջոցներն ավելի խիստ են, քան Իրաքում «նավթ սննդի դիմաց» հին ծրագիրը։ Այդ ծրագրում թույլատրվում էր նավթի նվազագույն վաճառք՝ հիմնական կարիքները բավարարելու համար, բայց այստեղ եկամտի հիմնական զարկերակները լիովին փակվել են»։ 

Վկայակոչելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է. «Երկրի հիմնական կարիքները ապահովելու կարողության արգելափակումը վնասում է ոչ միայն կառավարություններին, այլև հասարակ մարդկանց, և սա «կոլեկտիվ պատիժ» է»։

Ղանբարին վերջում անդրադառնալով Իրանի տնտեսության շարունակական կենսունակությանը՝ չնայած բոլոր ճնշումներին գրել է․ «Այս պատժամիջոցները ձախողվել են իրենց քաղաքական նպատակին հասնելու հարցում, բայց դրանք հաջողվել են դժվարացնել հասարակ մարդկանց կյանքը։ Երբ մենք հեռացնում ենք իրավական ծածկույթը, մնում է մի քաղաքականություն, որը թիրախավորում է միլիոնավոր մարդկանց կենսապահովումը»։