ԻԻՀ առաջնորդի ուղերձը՝ 32-րդ ազգային աղոթքի համաժողովին
https://parstoday.ir/hy/news/iran-i237898-ԻԻՀ_առաջնորդի_ուղերձը_32_րդ_ազգային_աղոթքի_համաժողովին
32-րդ ազգային աղոթքի համաժողովին ուղղված ուղերձում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է աղոթքի իմաստալից և կենսատու դերը մարդու ճակատագրի վրա՝ այս աշխարհում և հանդերձյալ կյանքում։
(last modified 2025-10-09T07:37:41+00:00 )
Հոկտեմբեր 09, 2025 11:07 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի ուղերձը՝ 32-րդ ազգային աղոթքի համաժողովին

32-րդ ազգային աղոթքի համաժողովին ուղղված ուղերձում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է աղոթքի իմաստալից և կենսատու դերը մարդու ճակատագրի վրա՝ այս աշխարհում և հանդերձյալ կյանքում։

Նա նշել է, որ աղոթքի մշակույթի տարածումն ու ուսուցումը, աղոթքի նրբությունների բացատրությունը և դրան հետևելը կրոնական քարոզչական գործակալությունների և կրոնական գործիչների  պարտականություններն են։

Առաջնորդի ուղերձում ասված է․ «Հանուն ամենաբարի, ամենաողորմած Աստծու։ Թող Աստված  օրհնի Մոհամմադին  և նրա ընտանիքին։ Աղոթքի համաժողովը երկրի ամենաօգտակար հանդիպումներից է, և դրա կայացման օրը  տարվա ամենաօրհնյալ օրերից մեկն է։ Եվ պատճառն իսլամ կրոնով նախատեսված պարտականությունների թվում աղոթքի իմաստալից և կյանք տվող եզակի դերն է։ Երբ աղոթքն ընթերցվում է ճիշտ ձևով՝ Աստծուն խոնարհությամբ ու նվիրվածությամբ, այն հանգստացնում է սիրտը, ամրացնում կամքը, խորացնում հավատքը և վերակենդանացնում հույսը։ Եվ մարդու ճակատագիրն այս աշխարհում և հանդերձյալ կյանքում կախված է նման սրտից, նման կամքից, նման հավատքից և նման հույսից։

Դա պայմանավորված է նրանով, որ աղոթելու խորհուրդը ավելի շատ է, քան Ղուրանում և այլ կրոնական տեքստերում տրված մյուս խորհուրդները, և հենց այդ պատճառով էլ ազանի ժամանակ դրան ավելի մեծ կարևորություն է տրվում։  Հայրերն ու մայրերը,  ուսուցիչներն ու ուղեկիցները, ապա աղոթքի հետ կապված կյանքի կանոններն ու սովորույթները դեր են խաղում դրա տարածման և պահպանման գործում։

Կրոնական քարոզչական կազմակերպություններն ու պաշտոնյաներն, ապա բոլոր կրոնական մարդիկ, պետք է սա համարեն իրենց բացարձակ պարտականությունը և օգտագործեն նոր ու հետաքրքիր գործիքներ՝ աղոթք սովորեցնելու, աղոթքի մշակույթը խթանելու, աղոթքի իմաստալից նրբությունները բացատրելու և վերջապես՝ յուրաքանչյուր մուսուլմանի աղոթքի աշխարհիկ և հանդերձյալ կարիքները բավարարելու համար։

Ես պետք է անկեղծորեն շնորհակալություն հայտնեմ պարոն Ղարաթիին, ով տնկեց այս պտղաբեր սածիլը և հասցրեց այն այս կետին։ Խաղաղություն ձեզ և Աստծու ողորմածություն։

Սեյեդ Ալի Խամենեի