Մոհաջերանի. Գազայում հանցագործությունների դադարեցումը ճանապարհի վերջը չէ
-
ԻԻՀ կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանի
ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է. «Թեհրանի աջակցությունը պաղեստինյան ժողովրդին ոչ միայն քաղաքական դիրքորոշում է, այլև բխում է «սեփական ճակատագիրը որոշելու ազգերի իրավունքի» նկատմամբ խորը հավատից և ճնշմանն ու օկուպացիային դիմադրելուց»։
Ողջունելով Գազայում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը, Ֆաթեմե Մոհաջերանին ընդգծել է, որ Գազայում Իսրայելի ռեժիմի հանցագործությունների դադարեցումը ճանապարհի վերջը չէ, և այդ հանցագործությունների մեղավորներն ու հրամանատարները պետք է դատվեն միջազգային դատարաններում։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Մոհաջերանին ընդգծել է Իրանի լիակատար աջակցությունը ցանկացած նախաձեռնության և գործողության, որը կհանգեցնի Գազայում ցեղասպանության անհապաղ դադարեցմանը՝ հավելելով. «Իրանը կաջակցի այն ծրագրերին, որոնք ներառում են օկուպացիոն ուժերի դուրսբերումը, մարդասիրական օգնության մուտքը, պաղեստինցի գերիներիազատ արձակումը և նրանց հիմնարար իրավունքների իրականացումը»։