Պաղեստինի պաշտպանությունը և բազմակողմանիության ամրապնդումը. Իրանի մոտեցումը Չմիավորման շարժման գագաթնաժողովում
https://parstoday.ir/hy/news/iran-i238104-Պաղեստինի_պաշտպանությունը_և_բազմակողմանիության_ամրապնդումը._Իրանի_մոտեցումը_Չմիավորման_շարժման_գագաթնաժողովում
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ուգանդայի մայրաքաղաք Կամպալա՝ Չմիավորման շարժման արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
(last modified 2025-10-15T13:23:18+00:00 )
Հոկտեմբեր 15, 2025 16:47 Asia/Tehran
  • Պաղեստինի պաշտպանությունը և բազմակողմանիության ամրապնդումը. Իրանի մոտեցումը Չմիավորման շարժման գագաթնաժողովում

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ուգանդայի մայրաքաղաք Կամպալա՝ Չմիավորման շարժման արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X-ում անդրադառնալով այցին, գրել է. «Իրանի ԱԳ  նախարարը ժամանել է Ուգանդայի մայրաքաղաք Կամպալա՝ Չմիավորման շարժման արտաքին գործերի նախարարների 19-րդ միջանկյալ հանդիպմանը մասնակցելու համար»։

Չմիավորման շարժման արտաքին գործերի նախարարների 19-րդ միջանկյալ հանդիպումը տեղի կունենա Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին։ Հանդիպումը կնախագահի Ուգանդայի ԱԳ նախարարը։ Նիստին կմասնակցեն Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարներն ու բարձրաստիճան պատվիրակությունները։

 Գագաթնաժողովի ընդհանուր քննարկումներին մասնակցելուց և միջազգային զարգացումների վերաբերյալ ԻԻՀ դիրքորոշումները ներկայացնելուց բացի, Արաղչին գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի նաև մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ Կամպալայի գագաթնաժողովում քննարկվելիք ամենակարևոր թեմաները կլինեն միջազգային և տարածաշրջանային զարգացումները՝ շեշտը դնելով Չմիավորման շարժման անդամ երկրների սկզբունքների վրա, անդամների միջև բազմակողմ համագործակցության ամրապնդումը և երկրների դիրքորոշումները՝ գլոբալ մարտահրավերների, այդ թվում՝ կլիմայի փոփոխության, մարդասիրական ճգնաժամերի, միջազգային կառույցների բարեփոխման  և Գազայի զարգացումների վերաբերյալ։

Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է ավելի քան 120 երկրներից և ստեղծվել է Սառը պատերազմի ժամանակ։ Իրանը Չմիավորման շարժման հիմնական և ազդեցիկ անդամ է և  կարևոր դեր է խաղացել շարժման քաղաքականության ձևավորման գործում, մասնավորապես՝ միակողմանիության դեմ պայքարի և զարգացող երկրների անկախության պաշտպանության ոլորտներում։

2012 թվականին Շարժման 16-րդ գագաթնաժողովը հյուրընկալեց Թեհրանը։ Իրանը երեք տարի շարունակ նախագահել է Շարժումը։ Իսլամական Հանրապետությունը միշտ պաշտպանել է Շարժման հիմնարար սկզբունքներից են՝ խոշոր տերություններից կախվածությունից զերծ մնալը, ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը և միակողմանի պատժամիջոցներին դեմ լինելը։

Իրանն օգտվել է արևմտյան պատժամիջոցներին դիմակայելու Շարժման կարողությունից և փորձել գրավել այդ հարցի շուրջ անդամ պետությունների ուշադրությունը։ Իր նախագահության ընթացքում Իրանը ներկայացրել է ՄԱԿ-ի կանոնադրության փոփոխությունների, ահաբեկչության դեմ պայքարի և համաշխարհային տնտեսական համակարգում արդարադատության ապահովման առաջարկներ։

Ուգանդայում կայացած Չմիավորման շարժման 19-րդ արտաքին գործերի նախարարների հանդիպումն անկախ երկրներին հնարավորություն է տալիս միավորվել՝ պաղեստինցիներին աջակցելու և համաշխարհային միակողմանիությանը դիմակայելու համար: Գազայում տիրող մարդասիրական ճգնաժամը շարժման բազմաթիվ անդամ պետությունների հորդորել է կոչ անել վճռական դիրքորոշում ընդունել Սիոնիստական ռեժիմի գործողությունների դեմ: Կամպալայի հանդիպման շրջանակներում կկայանա Չմիավորման շարժման Պաղեստինի կոմիտեի հանդիպումը՝ պաղեստինցիների հետ համերաշխություն հայտնելու նպատակով։ 

Հանդիպման կարևորությունը կայանում է նաև նրանում, որ այն կազմակերպվում է այնպիսի պայմաններում, երբ աշխարհը բախվում է բարդ ճգնաժամերի, ինչպիսիք են Գազայի պատերազմը, խոշոր տերությունների միակողմանիությունը, կլիմայի փոփոխությունը և տնտեսական անհավասարությունը:

Կամպալայի հանդիպումն անկախ երկրների համար հնարավորություն է՝ միասնական ձայն բարձրացնելու գերտերությունների գերիշխանության դեմ և հանուն արդարության ու քաղաքական անկախության պաշտպանության:

Հանդիպմանն Իրանը կներկայացնի իր դիրքորոշումները և կհարթի երկկողմ փոխգործակցությունը՝ ազգային և տարածաշրջանային շահերին համապատասխան: Սա ոչ միայն դիվանագիտական իրադարձություն է, այլև անկախ երկրների ջանքերի խորհրդանիշ՝ ի հայտ եկող մարտահրավերների պայմաններում ավելի արդար, մարդասիրական և հավասարակշռված աշխարհ կառուցելու համար: Մարդկային և բարոյական տեսանկյունից այս հանդիպումը հնարավորություն է՝ վերաիմաստավորելու Չմիավորման շարժման դերը ժամանակակից աշխարհում: Հաշվի առնելով ԻԻՀ արտաքին քաղաքականության սկզբունքային մոտեցումները՝ միակողմանիության դեմ պայքարելու և անկախ երկրների միջև համագործակցության կարևորությանը ուշադրություն դարձնելու համար, Կամպալայում Չմիավորման շարժման 19-րդ արտաքին գործերի նախարարների հանդիպումը հարմար առիթ կլինի անդամ երկրների միջև տեսակետների փոխանակման և ապագայի համար ավելի լայն համագործակցության համար։