Arash 2. իրանական անօդաչու թռչող սարք՝ սահմաններից դուրս գործողության շառավղով
Arash 2 իրանական ԱԹՍ-ն Arash 1-ի ավելի նոր և առաջադեմ տարբերակն է, որն առաջին անգամ ցուցադրվել է ԻԻՀ բանակի զորավարժությունների ժամանակ՝ 2019 թվականի հունվարին: Այս մահապարտ ԱԹՍ-ն ռադարախույս է և նախագծվել է իրանցի պաշտպանական արդյունաբերության մասնագետների կողմից։
Տարածաշրջանում վերջին զարգացումների և լարվածության սրման ֆոնին, Shahed 136-ին զուգահեռ, ներկայացվել է նաև Arash 2-ը: Այս առաջադեմ մահապարտ ԱԹՍ-ն, որն Իրանի պաշտպանական արդյունաբերության արտադրանքն է, մեծ արագությամբ ուշադրության կենտրոնում հայտնվեց իր եզակի հնարավորությունների շնորհիվ:
Pars Today-իփոխանցմամբ՝ մեծ հեռահարության, նշանակետի մեծ ճշգրտության և ռադարախույս կարողության շնորհիվ, Arash 2-ն Իրանի ամենաակնառու նվաճումներից մեկն է հարձակողական անօդաչու թռչող սարքերի ոլորտում: Ռազմական հրամանատարները հայտարարել են, որ սարքը նախատեսված է պոտենցիալ սպառնալիքներին հակազդելու և կարևոր թիրախներին հարվածելու համար:
Arash 2 ԱԹՍ-ի նախագծման պատմությունը և դիզայնը
Arash 2 իրանական ԱԹՍ-ն Arash 1-ի ավելի նոր և ավելի առաջադեմ տարբերակն է, որն առաջին անգամ ցուցադրվել է ԻԻՀ բանակի զորավարժությունների ժամանակ՝ 2019 թվականի հունվարին: Այս մահապարտ ԱԹՍ-ն ռադարախույս է և նախագծվել է իրանցի պաշտպանական արդյունմաբերության ամսնագետների կողմից։ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիոմարս Հեյդարին 2022 թվականի սեպտեմբերին հայտարարել է, որ Arash 2-ը նախատեսված է Իսրայելի հետ ցանկացած ռազմական հակամարտության դեպքում Թել Ավիվի և Հայֆայի ափամերձ քաղաքները թիրախավորելու համար:
Arash-2-ը ունի դելտաաձև թևեր, որոնց շնորհիվ կարողանում է հասնել մեծ արագության։ Այս դիզայնը սարքին օգնում է նաև խնայել վառելիք՝ ապահովելով ավելի մեծ դիմացկունություն և ավելի երկար թռիչքի հեռավորություն: Անօդաչու թռչող սարքն ունի 4.5 մետր երկարություն և 4 մետր թևերի բացվածք: Shahed-136-ի համեմատ, Arash-2-ը նման է Kian-2 անօդաչու թռչող սարքին։
Arash 2 անօդաչու թռչող սարքի հնարավորություններն ու կատարողականությունը
Arash 2 -ը կարող է հարվածել մինչև 2000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին: Անօդաչու թռչող սարքը հագեցած է մխոցային շարժիչով (MD550 կամ MDSO-4-520 Tempest՝ 50 ձիաուժով), որը թույլ է տալիս զարգացնել մինչև 185 կիլոմետր ժամ արագություն և թռչել մինչև 3600 մետր բարձրության վրա:
Arash-2-ի ամենանշանակալի առանձնահատկություններից մեկը նրա բազմաֆունկցիոնալ հնարավորություններն են։ Իրանցի հրամանատարները անօդաչու թռչող սարքը նկարագրել են որպես մասնագիտացված զենք՝ ճշգրիտ հարվածների և թշնամու ՀՕՊ համակարգերը թուլացնելու համար։ Բացի մահապարտական հարձակումներից, Arash-2-ը կարող է կիրառվել նաև էլեկտրոնային պատերազմի ժամանակ։ Հարձակումից առաջ ԱԹՍ-ն կարող է թիրախի մասին տեղեկատվություն հավաքել, ինչը նպաստում է դրա ճշգրտության և վնասի չափի մեծացմանը։
Arash-2-ը արձակվում է բեռնատարների վրա տեղադրված արկղային մեկնարկային համակարգերի կամ JATO (Jet Assisted Takeoff) արձակիչների միջոցով, որոնք թույլ են տալիս արագ և հեշտ տեղակայվել տարբեր տեղանքներում։
Իրանի բանակի տվյալներով՝ հունիսին Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ, Իրանը կիրառել է Arash դասի մահապարտ ԱԹՍ-ներ, որոնք ոչնչացրել են Իսրայելում գտնվող թիրախները։ Սա վկայում է այն մասին, որ սարքն արդյունավետ է նախապես որոշված թիրախների դեմ հեռահար հարձակումներում։ Arash-2-ը կարողացել է ներթափանցել Իսրայելի տարածք և խոցել սահմանված թիրախները։
Ռազմավարական նշանակությունը
Arash-2-ի կիրառումը վկայում է ԱԹՍ-ների տեխնոլոգիայի ոլորտում Իրանի առաջընթացի մասին և ամրապնդում երկրի դիրքը հեռահար ԱԹՍ-ներ արտադրող առաջատար երկրների շարքում: Arash-2-ի 2000 կիլոմետր հեռահարությունը նշանակում է, որ դրա թիրախում կարող են հայտնվել տարածաշրջանային և օտարերկրյա ռազմական կառույցների լայն շրջանակ, այդ թվում՝ Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաները (օրինակ՝ Կատար, Բահրեյն և ԱՄԷ), ինչպես նաև Պարսից ծոցի նավատորմը: Այս հնարավորությունը նոր սպառնալիքներ է ներկայացնում ԱՄՆ-ի և այդ երկրի դաշնակիցների համար և փոխում է տարածաշրջանային պաշտպանական հաշվարկը:
Իրանական ԱԹՍ-ների տեխնոլոգիաների, այդ թվում՝ Arash-2-ի շարունակական զարգացումը վկայում է պատերազմի ասիմետրիկ և ծախսարդյունավետ միջոցների կիրառման միջոցով տեխնոլոգիապես գերազանց մրցակիցների դեմ ռազմավարական անկախության և ուժերի հավասարակշռության հասնելու Իրանի ջանքերի մասին: