Արաղչի. Միջուկային բանակցությունները չեն վերսկսվի, մինչև ԱՄՆ-ն չփոխի իր մոտեցումը
https://parstoday.ir/hy/news/iran-i238358-Արաղչի._Միջուկային_բանակցությունները_չեն_վերսկսվի_մինչև_ԱՄՆ_ն_չփոխի_իր_մոտեցումը
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ով, հարևան երկրներում Իրանի դեսպանների և տնտեսական պաշտոնյաների մասնակցությամբ երկրորդ նահանգային դիվանագիտական հանդիպմանը մասնակցելու համար, չորեքշաբթի օրը ժամանել էր Խորասան Ռազավի նահանգի կենտրոն Մաշհադ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները կասեցվել են ամերիկյան կողմի չափազանց շատ պահանջների պատճառով և չեն շարունակվի, մինչև Վաշինգտոնը չփոխի իր մոտեցումը։
(last modified 2025-10-23T08:32:01+00:00 )
Հոկտեմբեր 23, 2025 12:02 Asia/Tehran
  • Արաղչի. Միջուկային բանակցությունները չեն վերսկսվի, մինչև ԱՄՆ-ն չփոխի իր մոտեցումը

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ով, հարևան երկրներում Իրանի դեսպանների և տնտեսական պաշտոնյաների մասնակցությամբ երկրորդ նահանգային դիվանագիտական հանդիպմանը մասնակցելու համար, չորեքշաբթի օրը ժամանել էր Խորասան Ռազավի նահանգի կենտրոն Մաշհադ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները կասեցվել են ամերիկյան կողմի չափազանց շատ պահանջների պատճառով և չեն շարունակվի, մինչև Վաշինգտոնը չփոխի իր մոտեցումը։

Անդրադառնալով այս տարի Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգ փուլերին, որոնց ընթացքում Իրանը հարձակման ենթարկվեց ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հարձակումներին, Արաղչին հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է խաղաղության և դիվանագիտության կողմնակից և աջակցում է դիվանագիտական լուծումներին, բայց չի նահանջի Իրանի ժողովրդի իրավունքների և շահերի հարցում։

Ընդգծելով, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հավասար դիրքորոշումների վրա, Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ անցյալի փորձը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգները փորձել է այլ ուղիներ, բայց արդյունքի չի հասել։

Արաղչին նշել է, որ նահանգային դիվանագիտությունն Իրանի 14-րդ կառավարության ծրագրերից է հավելել, որ Իրանի սահմանային նահանգների և հարևան երկրների միջև փոխգործակցությունների զարգացումը, մասնավորապես տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման գործում։

Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը հավելել է, որ պատժամիջոցների պայմաններում հարևան երկրները կարևոր դեր են խաղում երկրի առևտրում, և նրանց հետ առևտրի ծավալը կարող է ավելի մեծ լինել, քան եվրոպական երկրների հետ։

Մաշհադում տեղի է ունեցել նահանգային դիվանագիտության երկրորդ հանդիպումը՝ հարևան երկրներում Իրանի դեսպանների և տնտեսական պաշտոնյաների մասնակցությամբ։ Հանդիպման ուշադրության կենտրոնում էին առևտրային հարաբերությունների զարգացումը, հիմնական ապրանքների մատակարարումը և հարևան երկրների հետ տնտեսական համագործակցության հնարավորությունները։