Իմամ Խամենեիի հայտարարությունները․ Պատժամիջոցները նպաստել են տարբեր ոլորտներում Իրանի առաջընթացին
https://parstoday.ir/hy/news/iran-i238654-Իմամ_Խամենեիի_հայտարարությունները_Պատժամիջոցները_նպաստել_են_տարբեր_ոլորտներում_Իրանի_առաջընթացին
ԻԻՀ առաջնորդ Իմամ Խամենեին հայտարարել է, որ պատժամիջոցները նպաստել են տարբեր ոլորտներում Իրանի առաջընթացին։
(last modified 2025-10-31T06:43:47+00:00 )
Հոկտեմբեր 31, 2025 10:13 Asia/Tehran
  • Իմամ Խամենեիի հայտարարությունները․ Պատժամիջոցները նպաստել են տարբեր ոլորտներում Իրանի առաջընթացին

ԻԻՀ առաջնորդ Իմամ Խամենեին հայտարարել է, որ պատժամիջոցները նպաստել են տարբեր ոլորտներում Իրանի առաջընթացին։

Pars Today-ի փոխանցմամբ՝  2023 թվականի մարտի 21-ին Ռեզայի սրբավայրում ուխտավորների հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է․ «Մենք առաջընթաց ենք գրանցել պատժամիջոցների, տնտեսական շրջափակման, երբևէ գործադրված ամենախիստ ամենաուժեղ տնտեսական ճնշման պայմաններում։ Եվ ամերիկացիներն իրենք են դա ասել։ Նրանք ասել են, որ Իրանի վրա գործադրված տնտեսական ճնշումն աննախադեպ է եղել։ Նրանք ճշմարտությունն են ասում, չնայած իրենց բոլոր ստերին, նրանք ճշմարտությունն էին ասում. դա ամենաաննախադեպ տնտեսական ճնշումն էր։ Նման պայմաններում Իրանի ոժղովուրդն առաջընթաց է գրանցել։ Առաջընթաց է գրանցել գիտության և տեխնոլոգիայի ոլորտում, իսկ որոշ գիտական ոլորտներում այն դասվել է աշխարհում առաջինների շարքում»։

Տնտեսական ճնշման կարևոր և վերջնական նպատակը արտադրությունը դադարեցնելն էր, սակայն նրանք ձախողվեցին

2022 թվականի մայիսի 9-ին, մի խումբ աշխատողների հետ հանդիպման ժամանակ, առաջնորդը  նշել է. «Հեղափոխության սկզբից իմպերիալիզմի քաղաքականությունը եղել է Իրանի արտադրությունը դադարեցնելը, սակայն աշխատողները կանգնած էին առաջնագծում և թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա»։

Պետք է գործել թշնամուն հակառակ

 2022 թվականի փետրվարի 17-ին Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչներին ուղղված տեսաուղերձում այաթոլլահ Խամենեին ասել է. «Մեր սիրելի երիտասարդությանն իմ խորհուրդը տեսնելն է, թե թշնամին ինչ ուղղությամբ է շարժվում, ի՞նչն է թիրախավորում, և գործել ու շարժվել հակառակ ուղղությամբ։

Իմ տեսանկյունից, ինչպես որ ես եմ տեսնում իրավիճակը, թշնամին թիրախավորում է ժողովրդին, թիրախավորում է հասարակական կարծիքը, թիրախավորում է երիտասարդության մտքերը։ Իսկ հիմա նրանք կիրառում ն երկու քաղաքականություն՝ տնտեսական ճնշում և զրպարտությունը։ Զրպարտություն և կեղծիք։ Նրանք զրպարտություն են տարածում հեղափոխության հիքմերի մասին, զրպարտում են հեղափոխության տարրերը, զրպարտում է այն կենտրոնները, որոնք ազդեցություն ունեն հեղափոխության առաջընթացի վրա: Իրանի ժողովուրդը պետք է դիմակայի այս երկու քաղաքականություններին»։