Խաթիբզադե. Միջուկային բանակցությունների վերսկսումը կախված է ԱՄՆ-ի վարքագծից
https://parstoday.ir/hy/news/iran-i238944-Խաթիբզադե._Միջուկային_բանակցությունների_վերսկսումը_կախված_է_ԱՄՆ_ի_վարքագծից
Իրանի փոխարտգործնախարարը, նշելով, որ «հրթիռները նախատեսված են երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման համար և բանակցությունների առարկա չեն», ասել է. «Միջուկային բանակցությունների շարունակությունը կամ վերսկսումը կախված է Միացյալ Նահանգների վարքագծից և մտադրություններից»։
(last modified 2025-11-07T13:46:32+00:00 )
Նոյեմբեր 07, 2025 17:16 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Միջուկային բանակցությունների վերսկսումը կախված է ԱՄՆ-ի վարքագծից
    Խաթիբզադե. Միջուկային բանակցությունների վերսկսումը կախված է ԱՄՆ-ի վարքագծից

Իրանի փոխարտգործնախարարը, նշելով, որ «հրթիռները նախատեսված են երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման համար և բանակցությունների առարկա չեն», ասել է. «Միջուկային բանակցությունների շարունակությունը կամ վերսկսումը կախված է Միացյալ Նահանգների վարքագծից և մտադրություններից»։

ISNA-ի փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեն Ճապոնիա կատարած այցի ընթացքում և այդ երկրի լրատվամիջոցներին հետ հարցազրույցում բացատրել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների կասեցված գործընթացի վերաբերյալ։

ԱՄՆ-ի հետ ներկայումս կասեցված միջուկային բանակցությունների վերաբերյալ Խաթիբզադեն հայտարարել է. «Եթե Միացյալ Նահանգները պատրաստ է համաձայնության գալ հավասար դիրքերից, դրա իրականացումը հնարավոր է»։ Նա ընդգծել է, որ բանակցությունների վերսկսումը կախված է ամերիկյան կողմի մոտեցումից և վարքագծից։

NHK-ին տված հարցազրույցում Իրանի փոխարտգործնախարարը, Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված ամերիկյան կողմի պահանջների մասին հարցին ի պատասխան, հավելել է. «Հրթիռները նախատեսված են երկրի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման համար և բանակցությունների առարկա չեն»։

Այնուհետև նա ընդգծել է. «Եթե Միացյալ Նահանգները հանդես գա հավասար դիրքերից՝ համաձայնության հասնելու իրական կամքով, խոսի հարգալից և հրաժարվի իր մտքում եղած պատրանքներից, ապա ամեն ինչ հնարավոր կլինի»։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը կրկին նշել է, որ բանակցությունների շարունակությունը կամ վերսկսումը կախված է Միացյալ Նահանգների վարքագծից և մտադրություններից։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Իրանի վնասված միջուկային օբյեկտների ստուգման վերաբերյալ Խաթիբզադեն նաև ասել է. «Այդ օբյեկտներին հասանելիությունը շատ սահմանափակ է, և պետք է գտնվեն մեթոդներ համագործակցության և համատեղ գործունեության համար»։