Բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը մեր որոշիչ քաղաքականությունն է․ Իրանի փոխարտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i239430-Բոլոր_հարևանների_հետ_հարաբերությունների_զարգացումը_մեր_որոշիչ_քաղաքականությունն_է_Իրանի_փոխարտգործնախարար
Մեր բոլոր հարևանների հետ կապերի զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության որոշիչ քաղաքականությունն է։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։
(last modified 2025-11-19T12:14:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2025 15:16 Asia/Tehran
  • Բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը մեր որոշիչ քաղաքականությունն է․ Իրանի փոխարտգործնախարար

Մեր բոլոր հարևանների հետ կապերի զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության որոշիչ քաղաքականությունն է։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։

«Կատար և Պակիստան կատարած երկօրյա այցից հետո այսօր առավոտյան ես վերադարձա Թեհրան։ Դոհայում ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա պետնախարար դոկտոր ալ-Խուլեյֆիի հետ, որի ընթացքում քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Մենք վճռականություն հայտնեցինք մեր հարաբերությունների խորացման ուղղությամբ համատեղ աշխատելու համար։ Իսլամաբադում ես մասնակցեցի արտաքին գործերի նախարարի հետ տասներեքերորդ երկկողմ քաղաքական խորհրդակցություններին։ Մենք համապարփակորեն դիտարկեցինք Իրան-Պակիստան հարաբերությունները և պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- նշել է Իրանի ԱԳ փոխնախարարը։