Բացահայտեք Իրանը - Գորգանի մեծ պարիսպը. Սասանյանների պաշտպանական գլուխգործոց՝ թաքնված պատմության ստվերում
https://parstoday.ir/hy/news/iran-i240356-Բացահայտեք_Իրանը_Գորգանի_մեծ_պարիսպը._Սասանյանների_պաշտպանական_գլուխգործոց_թաքնված_պատմության_ստվերում
Իարնի հյուսիսում, այրված հողի տակ է գտնվում թագավորական անցյալի և ինժեներական հանճարի մի կառույց, որը մրցակցում է հին աշխարհի ամենահայտնի պաշտպանական արգելապատնեշների հետ:
(last modified 2025-12-14T06:12:28+00:00 )
Դեկտեմբեր 14, 2025 09:41 Asia/Tehran
  • Բացահայտեք Իրանը - Գորգանի մեծ պարիսպը. Սասանյանների պաշտպանական գլուխգործոց՝ թաքնված պատմության ստվերում

Իարնի հյուսիսում, այրված հողի տակ է գտնվում թագավորական անցյալի և ինժեներական հանճարի մի կառույց, որը մրցակցում է հին աշխարհի ամենահայտնի պաշտպանական արգելապատնեշների հետ:

Գոլեստան նահանգում գտնվող 200 կիլոմետր երկարությամբ Գորգանի մեծ պարիսպը ոչ միայն պաշտպանական արգելապատնեշ է, այլև մ.թ. 5-7-րդ դարերում Սասանյան կայսրության ինժեներական բարդ մտքի և լոգիստիկ հզորության խորհրդանիշ: Պարիսպը, որը կառուցվել է հյուսիսային սահմանները տափաստաններից ներխուժողներից պաշտպանելու նպատակով, ավելի երկար է, քան Հռոմի Հադրիանոսի և Անտոնինոսի պարիսպները միասին վերցրած:

Այս կառույցի գլխավոր հրաշքը կայանում է ծառազուրկ, ավանդական նյութերից զուրկ տարածաշրջանում կառուցման եղանակի մեջ: Աննախադեպ հնարամտությամբ, սասանյան ինժեներները ամբողջ պարիսպը կառուցել են թխած աղյուսներից: Հաշվարկները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է եղել մոտ 200 միլիոն աղյուս, և դրանց արտադրությունը պահանջել է պատի երկայնքով մոտ հեռավորություններով 3000-ից 7000 աղյուսե վառարաններից բաղկացած հսկայական ցանցի ստեղծում:

Մյուս լուրջ խնդիրըտ եղել է նման մեծ ծավալով աղյուսի արտադրության համար անհրաժեշտ ջրամատակարարումը, որը լուծվեկ է 5 մետր խորությամբ գլխավոր ջրանցքի և օժանդակ ջրանցքների ցանցի փորմամբ: Պարիսպը ծառայել է որպես ինտեգրված պաշտպանական համակարգ, որը ներառում էր ամրոցներ և ամրություններ: Նոր հնագիտական վերլուծությունները ընդգծում են Սասանյան կայսրության ռազմական կարողությունների, ինժեներական և աշխարհաքաղաքական դերի գնահատման վերանայման անհրաժեշտությունը: