Իրանն Իրաքին կապող երկաթուղու շինարարությունը կավարտվի 2026 թվականին
https://parstoday.ir/hy/news/iran-i240406-Իրանն_Իրաքին_կապող_երկաթուղու_շինարարությունը_կավարտվի_2026_թվականին
«Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիներ» (RAI) ընկերության գործադիր տնօրեն Ջաբար Ալի Զաքերին հայտարարել է, որ Իրանն Իրաքին կապող Շալամչե-Բասրա երկաթուղու շինարարությունը կավարտվի 2026 թվականին, հայտնում է Mehr-ը։
(last modified 2025-12-15T07:32:49+00:00 )
Դեկտեմբեր 15, 2025 11:02 Asia/Tehran
  • Իրանն Իրաքին կապող երկաթուղու շինարարությունը կավարտվի 2026 թվականին

«Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիներ» (RAI) ընկերության գործադիր տնօրեն Ջաբար Ալի Զաքերին հայտարարել է, որ Իրանն Իրաքին կապող Շալամչե-Բասրա երկաթուղու շինարարությունը կավարտվի 2026 թվականին, հայտնում է Mehr-ը։

Զաքերին, որը նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալն է, մատնանշել է «Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների» երեք հիմնական խնդիրները՝ Շալամչե-Բասրա երկաթգծի կառուցումն ավարտելու համար։

Նա ընդգծել է, որ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության աշխատակիցներն ու ինժեներները գործադրում են բոլոր ջանքերը՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում երկաթուղային այս օբյեկտի շինարարությունն ավարտելու համար։

RAI-ի գլխավոր տնօրենը մեկնաբանել է Թեհրան-Անկարա գնացքի գործարկումը՝ հավելելով, որ թուրքական երկաթուղային ընկերության հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, սակայն խնդիրը կապված է թուրքական կողմի հետ Վանա լճի հատվածում։