Արաղչի. Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i240488-Արաղչի._Իրանի_միջուկային_խնդիրը_ռազմական_լուծում_չունի
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում չունի։
(last modified 2025-12-17T07:19:09+00:00 )
Դեկտեմբեր 17, 2025 10:39 Asia/Tehran
  • Սեյեդ Աբբաս Արաղչի, Իրանի արտաքին գործերի նախարար
    Սեյեդ Աբբաս Արաղչի, Իրանի արտաքին գործերի նախարար

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում չունի։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Իրանի միջուկային խնդիրը ռազմական լուծում չունի։ Նա ասել է. «Դիվանագիտությունը մեր առաջնահերթությունն է, բայց մենք պատրաստ ենք նաև դիմակայել ցանկացած այլ իրավիճակ։ Ինչպես ցույց տվեցինք նախորդ պատերազմում, մենք լիովին պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը»։
Արաղչին հավելել է. «Մեր դեմ կանգնած են այնպիսի թշնամիներ, ինչպիսիք  չեն խուսափում որևէ հանցագործությունից։ Այն, ինչ տեղի ունեցավ Գազայում ամբողջ աշխարհի աչքի առաջ, ցույց տվեց, որ դրանք իրենց հանցագործություններում որևէ սահման չեն ճանաչում։ Ահա թե ինչու մենք լիովին պատրաստվածության մեջ ենք և միևնույն ժամանակ երբեք չենք փակել դիվանագիտության հնարավորությունները։ Առկա է նաև դիվանագիտության հիմք, բայց մենք նաև պատրաստ ենք ցանկացած իրավիճակի համար»։